Հայտարարություն
- Mariam Vardanyan
- May 8
- 1 min read
ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ՇՈՒՄԵՐԵՐԵՆԻ և ՈՒՐԱՐՏԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ։ Դասընթացների նպատակն է Հայաստանում պատրաստել շումերագետների և ուրարտագետների նոր սերունդ, որ կոչված է շարունակելու և զարգացնելու նշյալ ուղղությունները հայագիտության մեջ։
Դասընթացը ենթադրում է երկաստիճան ուսուցում. սկսնակների համար (զրոյից) և ավելի խորացված՝ նրանց համար, ովքեր արդեն ունեն նախնական գիտելիքներ։
Շումերերենի դասերը վարում է Արմեն Դավթյանը։
Ուրարտերենի դասերը վարում է Սարգիս Այվազյանը։
Դասընթացներն անվճար են։
Ցանկացողները իրենց տվյալները պետք է ուղարկեն նշված էլ. Carahunge.center@gmail.com ։ Պետք է նշել. Դասընթաց բառը, ապա՝
1. անունը, ազգանունը, հեռախոսահամր
2. ծննդյան թվականը
3. ավարտած բուհը (եթե ավարտել են)
4. ուսանողներն ու ասպիրանտները նշում են բուհը և մասնագիտացումը
5. լեզուն՝ շումերերեն կամ ուրարտերեն։
Դասընթացներին կարող են մասնակցել ավագ դպրոցն ավարտած՝ 40 տարեկանը չլրացած անձինք։
Այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Հարցերի համար զանգահարել <<Քարահունջ հայագիտական կենտրոն>>,
հեռ․033 411714 ։


Comments