Սեպտեմբերի 14-ին "Քարահունջ հայագիտական կենտրոն"-ի անդամներով հերթական անգամ այցելեցինք Քարահունջ աստղադիտարանը:
Քարահունջ գնալը միշտ տոն է։ Դա կանգառներ են որոշակի վայրերում, հանդիպումներ և նոր ծանոթություններ, գինի, և իհարկե, միշտ երկար սպասված ֆիզիկական և հոգևոր ներդաշնակության զգացողություն Քարահունջի` պար կազմած քարերի հետ: Ամեն անգամ մոտենալիս, զգում ես նրա տրամադրությունը...
Այս անգամ մենք իջանք կիրճը, անցանք գետը՝ դիմացի ժայռերի մեջ քարանձավներ փնտրելու և դրանք ուսումնասիրելու մտադրությամբ։ Ներքևից՝ գետի կողմից, Քարահունջի մատույցների ժայռոտ բարձունքները գրավիչ են իրենց անհասանելիությամբ:
Ուժ և լավատեսություն մեզ հաղորդեց կառույցը: Մենք նորից ու նորից կվերադառնանք, մենք մեկ ամբողջություն ենք քեզ հետ, Քարահո՜ւնջ, մինչ նոր հանդիպում։



Comments