19.05.2020 LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են ճարտարապետ, շինարար, լրագրող, «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամ, «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Թովմաս Բադալյանը և պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը։
Սյունիքի մարզում գտնվող աշխարհի հնագույն կոթողային համալիրներից մեկը՝ Քարահունջ աստղադիտարանը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես վտանգված է։ Ովքե՞ր են և միտումնավո՞ր են արդյոք աղավաղում Քարահունջի նշանակությունը, ոչնչացնում աստղադիտարանում գտնվող մեգալիթները։ Հաղորդման հյուրերն անդրադարձան այս հարցերին՝ նշելով, որ Քարահունջում պեղումներ իրականացնողները հատուկ պատվեր են իրականացնում։ Մանրամասները՝ տեսանյութում:
<<Այժմ Քարահունջը կանվանափոխեն Զորաց քարեր, որից հետո հնարավոր է նաև ղոշուն դաշ դառնա, քանի որ այդ աստղադիտարանի նշանակությունն ու դերը նսեմացնելու աշխույժ աշխատանքներ են իրականացվում վերջին տարիներին: Ո՞րն է դրա նպատակը, ովքե՞ր են ներգրավված հայկական պատմամշակութային հուշարձանների իրական դերը աղավաղելու և դրանց հայկական պատկանելությունը քողարկելու գործում, իշխանությունները, կառավարությունը պնդելով, թե իրականում Սյունիքի մազում գտնվող հուշարձանը ամենևին աստղադիտարան չի եղել, այլ ընդամենը դամբարանադաշտ է, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում: <<Երկրորդ կարծիք>> հաղորդաշարի հյուրերը անդրադարձել են այս խնդիրներին։>>
Լրագրող Թագուհի Ասլանյան
Comentarios