Հոկտեմբերի 30-ին Քարահունջ հայագիտական կենտրոնը արշավով մեկնեց Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի շրջակայքում գտնվող հնավայրեր։ Այցելեցինք Բադալի վանքի և կիկլոպյան ամրոցի փլատակներ, եղանք Սբ․ Հովհաննես և Սբ․ Սարգիս (որը տեղացիները նաև Բերդ են անվանում) եկեղեցիներում, տեսանք և ուսումնասիրեցինք ուշագրավ ժայռապատկերներ և քարանձավներ, նաև հյուրընկալեցինք ծագմամբ մշեցի-սասունցի մի ընտանիքի։ Օրն ավարտվեց Սարգիս Զեյթլյանի՝ Մուսա լեռան 1885 թ-ի թմբուկի հաղթական զարկերով և երգով։
Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էր կառույցների աստղագիտական նշանակության ուսումնասիրումը, և դրա հետագա վերլուծությունների արդյունքում կարվեն համապատասխան հաշվարկներ և եզրակացություններ։
Ակնհայտ է, որ Ոսկեհատի, Ագարակի և Մեծամորի ժայռաբեկորների կառուցվածքը, նրանց վրա կատարված փորագրությունները պատկանում են նույն մշակութային շերտին, ինչին ուշադրություն էր դարձրել արշավի ղեկավարը՝ պատմաբան և հնագետ Զոհրաբ Մուղդուսյանը։
Տեսնել ավելի շատ լուսանկարներ մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/CarahungeNGO/posts/413600756874404
Comments