top of page

Բյուրականի աստղադիտարանը ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության ցանկի մեջ

Updated: Apr 30, 2022

Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկի մեջ։


ՄԱՄ C4 հանձնաժողովը՝ «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը», ներկայումս մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկ, որը ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։


Հայաստանի կողմից ներկայացվող ցանկը մշակվում է ԲԱ կողմից։ 2021-2024թթ․ C4 հանձնաժողովի կազմում է ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։


Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Քարահունջ հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և այլ աստղագիտական արժեքներ։


Նյութը վերցված է Բյուրականի աստղադիտարանի էջից:



11 views0 comments
bottom of page