top of page

Գիտարշավ դեպի Շամիրամի և Ոսկեհատի հնավայրերը

Updated: Jul 18, 2023

Հուլիսի 6-ին «Քարահունջ» հայագիտական կենտրոնի անդամները մեկնեցին Ոսկեհատ գյուղի Բազալտի հանքավայրի շրջակա հնավայրերը, որտեղ պեղումներ էր իրականացվում Հակոբ Սիմոնյանի հնագիտական արշավախումբը: Կենտրոնի անդամները ծանոթացան ընթացող պեղումներին և հատկապես տարածքում գտնվող հնագույն ժայռապատկերներին, որոնք իրենց աշխարհագրական տեղադրման դիրքով հազվագյուտ են, քանի որ, ի տարբերություն հայկական լեռնաշխարհում տարածված հիմնական ժայռապատկերներին, որոնք տեղադրված են 2500-3500 մ բարձրությունների վրա, այս ժայռապատկերները տեղադրված են 1000-1200 մ բարձրությունների վրա: Նշենք, որ այստեղ տարածված ժայռապատկերները թե պատկերներով և թե կատարման տեխնիկայով գրեթե չեն տարբերվում հանրապետության տարածքի Սյունիքի, Գեղամա լեռների և Արագածի ժայռապատկերներից, միայն սրանք ավելի հին և քայքայված տեսք ունեն:


«Քարահունջ» հայագիտական կենտրոնի անդամները այցելեցին նաև մեր երկրի կարևոր սրբատեղիներից մեկը՝ Աղցքի արքայական դամբարանը, որտեղ ամփոփված է եղել Մեծ Հայաստանի նախաքրիստոնեական հզոր արքաների ոսկորները: Ցավոք Հայոց այս սրբությունը ավելի շատ գնահատվում է օտարի՝ պարսիկի կողմից, որոնց Սասանյան շահնշահ Շապուհը 364թ. գրավում է Հայոց սրբատեղի Անի-Կամախը՝ Արամազդ աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը, հրաման է տվել այստեղ գտնվող հնագույն արքայական դամբարանից հանել թաղված Հայ թագավորների աճյունները և տեղափոխել Պարսկաստան, քանի որ հնում հավատում էին, որ Հայոց հզոր արքաների ոսկորներն օժտված են մեծ հզորությամբ, և Պարսկաստանում լինելու դեպքում, այդ արքաների փառքն ու ուժը կփոխանցվեր պարսիկներին: Հայոց զորքերը իհարկե վերադարձնում են արքաների ոսկորները և վերաթաղում Աղցք գյուղի հատուկ պատրաստված դամբարանում:


Այնուհետև կենտրոնի անդամները այցելեցին Շամիրամի հնավայրը, որը հայտնի է իր պահպանված և կանգուն մենհիրներով և զոհասեղանով: Նշվեց, որ զոհասեղանը հանրապետության տարածքում ունի իր զուգահեռները, որոնցից մեկը մեր կողմից ուսումնասիրվել էր նախորդ արշավի ընթացքում՝ «Զիզի» քարի այցելության ժամանակ, որը նույնպես ներկայացված է «Քարահունջ» հայագիտական կենտրոնի կայք էջում՝ https://www.carahunge.org/post/%D5%A6%D5%AB%D5%A6%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80











30 views0 comments
bottom of page