top of page
Carahunge.org

ԵՐԲ ՊԱՐՆ ԱՂՈԹՔ Է ԴԱՌՆՈՒՄ

Ապրիլի 15-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական՝ 27-րդ հանդիպումը: Թեման՝ ԵՐԲ ՊԱՐՆ ԱՂՈԹՔ Է ԴԱՌՆՈՒՄ:

Մեր հյուրը և բանախոսն էր բոլորիս քաջ հայտնի հայկական ավանդական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը, որը ներկայացրեց մեր հնագույն պարերի խորհուրդը, մասնավորապես պարային շարժումների ինքնատիպ իմաստը, ինչը սերտ առնչություն ունի մարմնի և նրա շարժումների սիմվոլիկայով հայոց տիեզերակարգի, հավատամքի, աշխատանքային գործունեության և հոգեկերտվածքի վերաբերյալ հազարամյակներով ստեղծված պատկերացումների համակարգը արտահայտելու հետ։


Մեր նախնիները հեքիաթների, առասպելների, էպոսի և պարի միջոցով փոխանցել են մեզ գիտելիքներ այն ամենի մասին, ինչի շուրջ պատկերացումներ են ստեղծել։

Հետաքրքիրն այն է, որ տարբեր ոլորտի ուսումնասիրություննեը (և սա փաստում են մեր իսկ կենտրոնի մասնագետների աշխատությունները), լինի դա աստղագիտություն, լեզվաբանություն, պատմություն կամ պարարվեստ, հանգում են մեկ ընդհանուր գաղափարախոսության, և միայն այդ գիտելիքների ամբողջական համակարգերը թույլ կտան մեզ պահպանել մեր ինքնությունը՝ որի հիմքը մարդն է, որպես տիեզերքի մասնիկ:


Բանախոսության տեսանյութը մեր յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/watch?v=5R9wcoj-u2M





34 views0 comments

Comments


bottom of page