Հուլիսի 21-ին «Քարահունջ» հայագիտական մշակութային կենտրոնի հյուրն էր Սիրիայից ժամանած ճարտարագետ-շինարար Լևոն Գազանճեանը, որը մեզ ներկայացրեց իր բազմամյա հետազոտությունների արդյունքը՝ Հալեպից ոչ հեռու հայկական մշակութային տարածքում գտնվող Սուրբ Սիմեոն եկեղեցու հատակագծի և կառույցի վերաբերյալ: Ինչպես քրիստոնեական շատ շինություններ, սա էլ կառուցվել է նախաքրիստոնեական տաճարի հիմքերի վրա։ Այդ կառույցի առանձնահատկությունը նրա 4 թևերից մեկի փոքր-ինչ շեղվածությունն էր իր առանցքից, որը և հատուկ ուշադրության արժանացավ։ Սիրով լսեցինք, քննարկեցինք և մեծ հաճույք ստացանք մինչև ուղնուծուծը հայ-մտավորական պարոն Լևոնի հետ հաղորդակցվելուց։ Զեկույցի հարուստ նյութը, արևմտահայ ոճավորումով գեղեցիկ, հարուստ խոսքը և նրա զավակի արտադրած համեղ կարմիր գինին, հմայիչ դուստրը, թոռնուհի Արևն ու հանդիսականները հաճելի միջավայր ստեղծեցին, որն այնքան հատուկ է մշակութային կենտրոնում իրականացված քննարկուներին։ Շնորհակալ ենք մեր հայրենակցից իր աշխատանքի և դրա արդյունքներով մեզ հետ կիսվելու համար:
top of page
bottom of page
Comentarios