top of page

Կյանքից հեռացավ Հովհաննես Ազիզբեկյանը:

Updated: Apr 4

"Քարահունջ" հայագիտական մշակութային կենտրոնի հարգելի ընկերակցություն․ 

Մեր հմայիչ, կենսախինդ ու ժրաջան, կյանքով ու հրապույրներով լեցուն ընկեր, մեր կենտրոնի հիմնադիր անդամ Հովհաննես Ազիզբեկյանը բախտի քմահաճ բերումով լքեց մեզ մեր երկրային կյանքում։


Նա մեզ հրաժեշտ տվեց Արարատի բարձունքը վայելած Հայ մարդու ներքին բավարարվածությամբ, սակայն բազմաթիվ կիսատ մնացած գիտական հետաքրքրությունների ու երիտասարդ զավակների ու ընտանիքի նկատմամբ չիրագործած իղձերի հսկայական բեռով։


Նա, որ անկանխատեսելի էր իր գործողություններով, մեզ մատուցած հաճելի անակնկալներով, հրաշալի բացահայտումներով, կազմակերպած արշավներով , նման անակնկալ կերպով էլ լքեց  մեզ ու իր երկրային կյանքը ու դարձավ հավերժի ճամփորդ։

Որպես անմահության գաղտնիքին տիրապետող ժողովրդի զավակ, նա դեռ երկար ու երկար ժամանակներ մեզ հետ կլինի նաև իր երկրային հրաժեշտից հետո և իր մեղմ, հեգնական ժպիտով, կապույտ աչքերի խեթող հայացքով մեզ ու մեր գործերին կհետևի իր երկնային բարձունքներից  ու տարբեր եղանակներով կարտահայտի իր մասնակցող ներկայությունը մեր հետագա գործունեության ընթացքում։


Մենք միշտ զգալու ենք մեր կյանքի ռիթմին համահունչ քո սրտի ջերմ բաբախյունը   հարգելի Հովհաննես ու դա ջերմացնելու է մեր և քո հոգիները։ Համբուրում ենք քո սիրելի դեմքն ու պայծառ աչքերը հարգելի ընկեր։





35 views0 comments
bottom of page