top of page

Հայկական գորգագործության ամփոփ պատմությունը

Հոկտեմբերի 14-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական հանդիպումը:

Թեման՝ «Հայկական գորգագործության ամփոփ պատմությունը»:

Բանախոսն էր ամերիկահայ գորգագետ, Հայկական գորգերի ընկերակցության նախագահ Հրաչ Կոզիբեյոքյանը, ով ներկայացրեց հայկական գորգագործության զարդանախշերի վերլուծությունը, իմաստը, նշանները, որոնք թույլ են տալիս կարդալ գորգերի միջոցով մեր նախնիների կողմից ապագա սերունդներին հղված պատգամները:


Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կոզիբեյոքյանին չափազանց հետաքրքիր, բացահայտումներով լի բանախոսության համար:


Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ միայն տարբեր բնագավառների մասնագետների (լինի դա ավանդական պար, երգ, ճարտարապերություն, աստղագիտություն, պատմություն և այլն) խորը ուսումնասիրությունների համադրության արդյունքում հնարավոր կլինի ստանալ հայի ինքնության և հնագույն գազափարախոսության ամբողջական պատկերը, ինչը որ թույլ կտա նաև ճիշտ ուղի գտնել դեպի ապագա: Տեսաձայնագրությունը շուտով կտեղադրվի:


Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝ https://www.youtube.com/watch?v=7lYjH93ZJ1M





12 views0 comments
bottom of page