2024 թ․-ի պրիլի 12-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հոբելիանական 50-րդ հանդիպումը:
Մեր բանախոսն էր Բորիս Գասպարյանը՝ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, հնագիտական արշավախմբի ղեկավարը, որը Արենի-1 քարանձավում հայտնաբերել է 5500 տարեկան, մինչ այժմ ամենահին կոշիկները, ինչպես նաև ամենահին գինեգործարանը:
Թեման՝ «Ջուրը փոխված գինու: Հետամուտ լինելով խաղողագործության և գինեգործության ակունքներին»:Զեկուցման մեջ փորձ է արվում ուրվագծել Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության ծագման և կայացման մասին առկա տվյալները և պատկերացումները: Ներկայացվում է դրանց կապը բնական ցիկլերի և լեռնաշխաևհի հնաբնակների աշխարհընկալման և արժեհամակարգի հետ: Տրվում են Աստվածաշնչյան հայտնի ավանդազրույցների հետ դրանց ունեցած կապն ու փոխհարաբերությունը:
Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝ https://www.youtube.com/watch?v=GhdgnI9p9nA
Comments