Նոյեմբերի 4-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական 35-րդ հանդիպումը:
Թեման՝ «Հայոց ռազմական պատմության այժմեական դասերը»։
Բանախոս՝ Արմեն Այվազյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան:
Խոսվեց, մասնավորապես, Հին Հայաստանի ռազմական հայեցակարգերի ու ռազմավարության, հայոց բանակի թվաքանակի, կազմակերպական կառուցվածքի, հայ զինվորականության արժեհամակարգային դրույթների, կայսերական ուժերի դեմ արդյունավետ դիմադրության գրավականների մասին։
Քննարկեցին նաև 1720-ական թթ. Սյունիքում և Արցախում կենտրոնացած հայկական զինյալ ուժերի ազատագրական-ինքնապաշտպանական պատերազմում ունեցած հաջողությունները, դրանց նախադրյալներն ու հանգամանքները։
Զուգահեռներ անցկացվեցին Հայաստանի ներկա ռազմավարական իրադրության, անկախության շրջանում իրականացված պետականաշինության ու բանակաշինության, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում գրանցված պատմական փաստերի հետ։
Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝
Commentaires