top of page

Հանդիպում Ալեքս Մարդիրոսյանի հետ

Մարտի 28-ին Քարահունջ հայագիտական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Կանադայից վերադասրձած և Հայաստանում վերաբնակված մեր հայրենակից Ալեքս Մարդիրոսյանի հետ: Պարոն Մարդիրոսյանը ունկնդիրներին պատմեց Պերուում կատարած իր ճամփորդությունների մասին, ցուցադրեց բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ և մեզ հետ կիսվեց սփյուռքահային բնորոշ կենսական հարուստ իրադարձություններով։ Նրա պայծառ տպավորությունները, բնականից օժտված վերլուծաբանական տրամաբանությունը և հային հատուկ ջերմ ու լավատեսական ընդհանրացումները տրամադրող գրավչություն էին հաղորդում զրույցին, որի շնորհիվ բաժանվեցինք, որպես վաղեմի բարեկամներ։




10 views0 comments
bottom of page