Հունիսի 3-ին կայացավ հերթական բանախոսությունը «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ում: Պատմաբան, ազգագրագետ, նախիջևանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ, 57 գրքի հեղինակ Արգամ Այվազյանը պատմեց Նախիջևանի նյութական ժառանգության մասին, ցուցադրեց և մեկնաբանեց տարատեսակ հուշարձանների շուրջ 150-160 սահիկներ։
Հայ ժողովուրդը Երախտապարտ է Արգամ Այվազյանին, կյանքի ողջ ընթացքում կատարած աշխատանքի համար, որի շնորհիվ մենք ունենք ազերների կողմից ավերված՝ Նախիջևանի, Ջուղայի և այլ վայրերի հազարավոր խաչքարերի, վանքերի, եկեղեցիների և մատուռների հրաշալի լուսանկարներ, որոնց շնորհիվ նրանք կպահպանվեն, որպես հայ ժողովրդի ստեղծած բազմադարյան մշակույթ։
Այդ նյութերը ևս մեկ անգամ փաստում են մեր անասնապահ հարևանների բարբարոսական վարքագիծը և մեր կառավարության համապատասխան իշխանավորների անինքնասեր քաղաքանությունը, քանի որ Նախիջևանի նյութական մշակույթի 2006 թվականին նախորդած հսկայածավալ բարբարոսական ավերածությունների դիմաց համաշխարհային միջազգային կազմակերպություններին ՀՀ-ից այդ կապակցությամբ ընդհամենը մի քանի անհետևողական բողոքներ եղան, որոնք առ այսօր ոչ մի արդյունք չեն տվել, դիվանագիտական նոտաներով հանդես չեն եկել և Ադրբեջանին ոչ մի պատասխանատվության չեն կանչել։ Մինչդեռ երկու երկրնել էլ ՅՈՒՆԵՍԿՈՕ-ի անդամներ են և պարտավոր են պահպանել իրենց երկրներում գտնվող մշակութային արժեքները և կարելի էր անգամ պահանջել նրանց հեռացնել այդ կազմակերպության անդամակցությունից։
Հանդիպման տեսանյութը հասանելի է մեր Youtube-յան ալիքում՝
Comments