2022թ.-ի դեկտեմբերի 2-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական 37-րդ հանդիպումը:
Թեման՝ Շումերերենի նշանակությունը հայագիտւթյան համաոր:
Բանախոս՝ բանասեր, շումերագետ, Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի հեղինակ, «Շումերերների Երկրագործական Ուղեցույցը Հայերեն է» գրքի հեղինակ, Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող Արմեն Դավթյանը:
Արմեն Դավթյանը Ժամանակակից Հայաստանի նշանավոր լեզվաբաններից է, հայերենի պատմական լեզվաբանության ականավոր ներկայացուցիչ, հայ-շումերական լեզուների նույնականության ապացույցների հեղինակը։ Աշխարհի բազմաթիվ լեզվաբաններ իրենց հետազոտություններում բարձրացրել են հայերենի և շումերերենի, հայերենի և թոխարերենի, հայերենի և խեթերենի զարմանահրաշ ընդհանրությունների հարցը, սակայն մնացել են ակադեմիական լեզվաբանության տարբեր խորաններում և, նրանց տեսություններին ընթացք չտալով, մոռացության են մատնվել։ Միայն Վիլեն Սաֆարյանին և Արմեն Դավթյանին հաջողվեց միանգամայն տարբեր հարթակներ ու մեթոդներ օգտագործելով գիտականորեն ցույց տալ հայերենի և շումերերենի ոչ թե ցեղակցության այլ պատմական նույնականության հարցը, որի շնորհիվ գրավոր աղյուսների վրա մեզ հասած այդ լեզուն բնութագրվում է որպես հայերենի մի փուլ, որը, որպես իրողություն, ընկած է գրաբարից առնվազն 2500 տարի առաջ։ Նույնականացման այդ գործընթացը հիմնականում կարելի է դիտել ավարտված, սակայն դրա համաշխարհային ճանաչման փուլն սկսվում է այսօրվանից։ Այսուհանդերձ, Արմեն Դավթյանը շարունակում է իր անդուլ աշխատանքը շումերերեն տեքստերի վրա, բացահայրելով հայ-շումերական բառային, քերականական և հնչյունային ընդհանրությունների նորանոր համակարգային վկայություններ։
Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝
Comments