2021 թվականի հուլիսին այսպես կոչված հնագետների «պեղումների» հետևանքով գոյացած փոսերը և խրամատները ,որոնք սպառնում էին վաղնջագույն աստղագիտական համալիրի հեետագա անվտանգությանն ու ամբողջականությանը, վերջապես ամրակայվեցին և ծածկվեցին։
Նկատի ունենալով, որ մեր ստորագրահավաքի պահանջները հիմնականում բավարարված են, մասնավորապես՝
- Քարահունջի անվտանգության համար մեր համատեղ պայքարի սկզբից՝ 2018 թվականի օգոստոսից, պեղումները դադարեցվել են,
- կատարվել են հուշարձանում հնագետների կողմից թողնված փոսերի և խրամատների ամրակայման և ծածկման աշխատանքներ,
- հարուցվել է քրեական գործ, այնուհետև փակվել, բայց գործընթացը դեռ ավարտված չէ,
- հուշարձանը, թեև ոչ այնքան հուսալի, բայց պահպանվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության կողմից, որի ենթակայության տակ գտնվում է պետականորեն,
-Քարահունջը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հարցը ընթացքում է։
Մենք փակում ենք ստորագրահավաքը, սակայն «Փրկենք Քարահունջը» շարժման հիման վրա ստեղծված «Քարահունջ հայագիտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Մեր գոռծառույթն է պահպանել և ուսումնասիրել Քարահունջը, ինչպես նաև հետազոտել Հայաստանի այլ, մասնավորապես՝ աստղագիտական նշանակություն ունեցող հնագույն հուշարձանները։
Շնորհակալություն բոլորին շարժմանը մասնակցելու համար։ Մեր հաջողությունները մենք տեսնում ենք նրա աջակիցների մասայականության և ակտիվության մեջ (ընդգրկված էին աշխարհի բոլոր մայրցամաքների հայ և այլազգի բարի կամքի տեր մարդիկ)։
Ցանկացողներին հրավիրում ենք մեր բաց հանդիպումներին, ուր հայագիտության շատ արդիական թեմաներով ընթերցվում են դասախոսություններ։
Մեզ կարող եք գտնել՝
Հեռ․ 033 411714
Comments