top of page

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ:

Updated: Sep 23, 2021

01․07․2021 Գրառում Բյուրականի աստղադիտարանի էջում «Քարահունջ հայագիտական ​​կենտրոն»-ի անցկացրած միջոցառման մասին:

----------------------


Հուլիսի 1-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Քարահունջ հայագիտական կենտրոնի» միջոցառումների շարքում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտություն գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, տոմարագետ Գրիգոր Բրուտյանի հիշատակին (1955-2021):


Երեկոյի ընթացքում հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու Բրուտյանի մասին իրենց հուշերով։


Հիմնական բանախոսը Հովհաննես Ազիզբեկյանն էր, ով ներկայացրեց գիտնականի ամենակարևոր հայագիտական աշխատություններն ու հոդվածները: ԲԱ պատմամշակութային աստղագիտություն գիտահետազոտական բաժնի գիտաշխատող Հայկ Մալխասյանը և տեսական աստղաֆիզիկա գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը կիսվեցին Բրուտյանի մասին իրենց հիշողություններով։ Միջոցառման ընթացքում ներկաները նաև դիտեցին մի տեսաֆիլմ, որտեղ Գրիգոր Բրուտյանը կատարում էր Կոմիտասի ստեղծագործություններից։


Հիշեցնենք, որ զուտ աստղաֆիզիկական աշխատանքին զուգընթաց Գ․ Բրուտյանը զբաղվել է հայկական օրացույցների ուսումնասիրությամբ։ Բացի այդ 2020թ-ին նա եղել է Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրության աշխատանքների ղեկավարը։











11 views0 comments
bottom of page