top of page
Carahunge.org

Գիտական արշավ դեպի Քարահունջ:

Updated: Oct 6, 2021

01.08.2020 Ավարտվեցին Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավախմբի 5-օրյա աշխատանքները: Իրականացվեցին աստղագիտորեն կիրառելի թվայնացված ամբողջական տվյալների հավաքագրում, ճարտարապետական և երկրաբաշխական (գեոդեզիական) ամբողջական և լիարժեք չափագրություններ, տարածական հուշարձանի ճարտարապետական տեղազննում և չափագրություն։ Իրականացվեցին տարածքի երկրաբաշխական տեղագրման աշխատանքներ:


Սա Պարիս Հերունու կատարած աշխատանքների երկար սպասված շարունակութունն է գիտական բարձր մակարդակով, չափազանց անհրաժեշտ և կարևոր նախաձեռնություն էր, որը հիմք կդառնա ապագա մշակումների և գիտական բարձրարժեք հետազոտությունների համար։ Արդյունքում կստեղծվի ամբողջական տվյալների բազա, որն ի սպաս կդրվի դրանից օգտվել ցանկացող մասնագետների համար։ Արշավախումբը զինված էր ժամանակակից սարքավորումներով և դրանք աշխատացնող լավագույն մասնագետներով։ Հնարավոր չէր չնկատել այն ոգևորությունն ու հայրենասիրական պաթոսը, որը համակել էր արշավախմբի բոլոր անդամներին աշխատանքային ողջ շաբաթվա ընթացքում։


«Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ նանա Հերունին ողջ ընթացքում գտնվում էր արշավախմբի հետ և իրականացնում էր կատարվող աշխատանքների ընթացիկ վավերագրումն ու լուսաբանումը։ Այնպես որ, կազմակերպության կայքէջերում, ըստ աշխատանքային օրերի ընթացքում կատարած աշխատանքների, կարելի է ծանոթանալ բոլոր լուսաբանումներին։


Արշավախմբի արդյունքները գերազանց են, նախատեսված բոլոր նպատակները կատարված։ Այս շաբաթը նախատեսվող աշխատանքների՝ չափագրություն և տվյալների հավաքագրման առաջին փուլն էր։ Հետագա փուլերն են, 2-րդ՝ տվյալների մշակում և վերլուծություն, 3-րդ՝ տվյալների հրապարակում, 4-րդ՝ համապարփակ հետազոտություններ։







6 views0 comments

Comments


bottom of page