top of page

Գիտական արշավ դեպի Քարահունջ: Օր 1:

Updated: Oct 6, 2021

05.08.2020

Ներկայացնում ենք Բյուրականի աստղադիտարանի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ կազմակերպած՝ դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավախմբի աշխատանքները՝ ըստ օրերի։


Մեր բոլոր առումներով աստեղային խմբի մասնակիցներն են՝


Գրիգոր Բրուտյան՝ Արշավախմբի ղեկավար՝ աստղագետ, տոմարագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարանի պատմա -մշակութային աստղագիտության բաժնի վարիչ։


Հայկ Մալխասյան ՝ բ.գ․թ․, Բյուրականի աստղադիտարանի պատմա - մշակութային աստղագիտություն բաժնի գիտ․ աշխատող։


Գառնիկ Ստեփանյան ՝ Ճարտարապետների խմբի ղեկավար՝ ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի ճարտարապետության նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ։


Արմեն Շատվորյան ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկանի տեղակալ, ճարտարապետական գիտությունների թեկնածու։


Վարդան Ղարիբյան ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեոդեզիայի ամբիոնի դասախոս։ Ասիստենտներ՝ Դավիթ Հախվերդյան՝ մագիստրոս և Արամ Սարգսյան՝ ուսանող:


Ի դեպ նշենք, որ Ճարտարապետության և շինարարության համալսարանի թիմի կողմից աշխատանքը կատարվում էր որպես բարեգործություն, անվարձահատույց, բայց բոլորը հպարտ էին, որ ներգրավված են այս գործընթացում։ Իրականում ձևավորվել էր շատ հզոր և մասնագիտացված խումբ, ու աշխատում էին բարձր տրամադրվածությամբ և նվիրումով։


Օր առաջին․

Երկրաբաշխների խմբի կողմից իրականացվեց տեղանքի կենտրոնական մասի եռաչափ սկանավորումը։ Սքանավորման ամբողջական-տարածական պատկեր ստանալուն օժանդակում էին նաև նկարներում երևացող մեգալիթների վրա դրված սպիտակ սֆերիկ գնդերը, որոնք նշագծում էին 240 մ․ տրամագծով տարածք։ Կայաների քանաքը 60 է: Ընդհանուր առմամբ 5-օրյա աշխատանքների ընթացքում սքանավորվել և լիարժեք չափագրվել է 20 հեկտար տարածք։

Ճարտարապետները մանրակրկիտ նկարագրում և չափագրում էին բոլոր կանգնած գլխավոր մեգալիթների անցքերը, քարերը լուսանկարվել են հիմնականում արևելյան և արևմտյան դիրքերից։

Աստղագետներն իրականացնում էին մեգալիթների հաշվառումը և նույնականացումը՝ աչքի առաջ ունենալով տարիներ առաջ ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած հետազոտությունների և քարտեզագրման տվյալները՝ խնդիր ունենալով բացահայտել մեգալիթներն ըստ գործաբանական կարևորության։






11 views0 comments
bottom of page