top of page
Carahunge.org

Գիտական արշավ դեպի Քարահունջ: Օր 2-րդ:

Updated: Sep 23, 2021

06.08.2020 Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավ։ Օր 2-րդ.


Երկրաբաշխների խումբը իրականացրեց տարածքի մնացած մասի եռաչափ ծրումը (սկանավորումը), նաև զուգահեռ սահմանում էին առանձնահատուկ նշանակություն ունեցող մեգալիթների աշխարհագրական ճշգրիտ դիրքերը (GPS):


Ճարտարապետների մի մասը շարունակում էր քարերի նկարագրման և չափագրման աշխատանքները, ինչին միացավ նաև հրավիրված ճարտարապետ Տիգրան Դավթյանը՝ կենտրոնանալով կառույցի հարավային թևի հատվածում գտնվող մեգալիթների անցքերի գծանկարման և չափագրման վրա:


Գառնիկ Ստեփանյանը և Հայկ Մալխասյանը կատարում էին Պարիս Հերունու կողմից համարակալված բոլոր մեգալիթների նույնականացումը և լուսանկարումը:





5 views0 comments

Comments


bottom of page