top of page
Carahunge.org

Գիտական արշավ դեպի Քարահունջ: Օր 3-րդ.

Updated: Sep 23, 2021

07.08.2020 Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավ։ Օր 3-րդ.


Երկրաբաշխների խումբը դրոնով իրականացրեց տարածքի մանրակրկիտ լուսանկարումը, նաև որոշակի առանցքների երկրաչափական ճշտումներով:


Աստղագետներն զբաղված էին տարածքի ուսումնասիրման աշխատանքներով՝ բուն հուշարձանի կենտրոնական մասից դուրս՝ դեպի ձոր, որտեղ հայտնաբերվեցին մշակված և անցքեր ունեցող նոր մեգալիթներ։ Ճարտարապետները նշահարեցին, չափագրեցին, լուսանկարեցին բոլոր այդ քարերը և ճշտեցին նրանց առանցքները:


Օրվա երկրորդ կեսին եղանակը վատացավ, սասկայն աշխատանքները շարունակվեցին այդ պայմաններում: Ոչ ոք չէր պատրաստվում ընդհատել իր զբաղմունքը։ Համալիրում ընտրվեցին 9 բնորոշ կետեր, ճշտվեցին այդ կետերի աշխարհագրական կոորդինատները: Այդ կետերից կատարվեց 360 աստիճան համայնապատկերի լուսանկարում, ինչը պիտի նպաստի հետագա աստղագիտական ճշգրիտ չափումներ կատարելուն:






6 views0 comments

Comments


bottom of page