08.08.2020 Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավի:Օր 4-րդ:
Կրկնվեց դրոնով սկանավորումը, որպեսզի համատեղելով երկու օրերի տարբեր լուսավորությամբ արված պատկերները, կարելի լինի ստանալ ավելի ճշգրիտ տվյալներ։
Ճարտարապետների և ասղագետների կողմից ավարտվեցին անցքերի և քարերի չափագրումները և օրվա 2-րդ կեսին կատարվեցին մեգալիթների համարակալման ճշտումներ։
Օրվա ընթացքում ունեցանք բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էին նաև «Քարահունջ հայագիտական կենտրոն» -ի/«Save Carahunge» նախաձեռնության անդամները։
Սպասում էինք հորիզոնի բացվելուն՝ հետազորությունների ավարտական փուլն իրականացնելու համար, բայց լեռները՝ Ծղուկը և Իշխանասարը/ Լուսավորիչը, չէին ցանկանում ազատվել իրենց լանջերին հարմարված ամպերի ծածկույթից։
Comentários