top of page

Կյանքից հեռացավ Գրիգոր Բրուտյանը…

Updated: Sep 23, 2021

11.04.2021 Ցավով հայտնում ենք, որ այսօր մեզանից հեռացավ հայագետ-տոմարագետ, աստղաֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ, հայկական մշակութային արժեքների պաշտպանության պայքարում մեր զինակից, մտերիմ ընկեր ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ։


Անցյալ ամռանը Գրիգոր Բրուտյանը ղեկավարեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպած գիտարշավը Քարահունջում և զգալի աշխատանք կատարեց «Քարահունջը որպես հնամենի աստղադիտարան» տեսության մեջ լրացուցիչ հիմնավորումների բացահայտման ուղղությամբ։ Նրա անժամանակ մահը մեծ կորուստ է ճշմարիտ հայագիտության համար։ Ցավակցում ենք բոլոր հարազատներին ու մտերիմներին։


Հավերժ Լույս Հոգուն։






4 views0 comments
bottom of page