11.06.2021 «Ուշագրավ հանդիպում»-ներ։ Բանախոսություն N 15:
Հունիսի 11-ին Քարահունջ հայագիտական կենտրոնում տեղի ունեցավ հերթական 15-րդ բանախոսությունը շարքում՝ հայերենով վերծանված շումերական «Երկրագործի հրահանգներ» տեքստի մասին:
Բանախոսն էր բանասեր, շումերագետ, Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի հեղինակ Արմեն Դավթյանը:
Բանախոսության թեման առնչվում է նաև մեր նախորդ սեմինարի նյութին, որը վերաբերում էր Քարահունջի դիտակետերին և տոմարագիրությանը: Արմեն Դավթյանի կողմից վերծանված 111 տողանոց շումերական տեքստը պարունակում է նաև աստղագիտական տեղեկություններ:
Comments