16․06․2021 Երիտասարդ պատմաբաններ, հնագետներ, հնեաբաններ, ովքեր պատրաստ են դուրս գալ կարծրացած ակադեմիական գիտելիքների կաղապարներից, ովքեր ունեն լայն աշխարհայացքներ ու հետաքրքրություններ, և ովքեր ուզում են գիտելիքներ ձեռք բերել ու մասնագիտանալ հնեաաստղագիտության ոլորտում, կապվեք մեզ հետ:
Դուք կարող եք լինել աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս կամ այլ տեխնիկական ոլորտի մասնագետ, բայց միևնույն ժամանակ հետաքրքրվեք պատմագիտությամբ և հնագիտությամբ։ Ցանկալի է նաև անգլերեն լեզվի լավ իմացություն։
Եթե պատրաստ եք նվիրված, անշահախնդիր և սրտացավ աշխատել՝ հատկացնելով ձեր ազատ ժամանակը պատմամշակութային հուշարձանների հետազոտություններին, ապա սպասում ենք ձեզ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ում։ Գրեք էլեկտրոնային նամակի կամ ֆեյսբուքի անձնական հաղորդակցության միջոցով։
Կարող են դիմել նաև ուսանողները։

Comments