top of page

Կյանքից հեռացավ ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆԸ:

Updated: Sep 23, 2021

19.04.2021 Խորը ցավով հայտնում ենք, որ երեկ երեկոյան մահացել է մաթեմատիկոս, կենսակիբերնետիկ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի դոցենտ, Քարահունջ աստղադիտարանի հետազոտող, «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, մեր սիրելի ընկեր ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆԸ։


Պայծառ մարդ, լավ ընկեր, հայագետ, ազգասեր, ազգային արժեքների համր պայքարող, լայն հետաքրքրությունների տեր անձնավորություն, մարդ, ով կարող էր զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը և հայտնի դեմք էր գիտության ամենատարբեր բնագավառներում՝ մաթեմատիկա, արհեստական բանականություն, կենսաբանություն, բանասիրություն, ստուգաբանություն, հնագիտություն, հնաստղագիտություն։ Նա չգիտեր՝ ինչ բան է վհատությունը, երբեք չէր հուսահատվում, թևաթափ չէր լինում, թեև անընդհատ հոգսերի մեջ էր։ Մե՛ր սիրելի Վաչագան ջան, դու միշտ մեզ հետ ես և անփոխարինելի ես, ննջի՛ր հավերժ, լույս լինի հոգուդ․․․



16 views0 comments
bottom of page