top of page

ՊՈՐՏԱՔԱՐԵՐ, ԾԱԳՈՒՄԸ, ԹՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Updated: Dec 30, 2022


Նկ. 1. Սիսիանի պորտաքարը


Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում սփռված բազում սրբավայրերում գոյություն ունեն հուշարձան քարակոթողներ, որոնք կոչվում են «Պորտաքարեր»:

Ահա թե ինչ է գրում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը պորտաքարերի մասին.

«Պորտաքար, ծիսական քարեր Հայաստանում, կապված են հողի բերրիության, պտղաբերության և մայրության աստծո (ամենայն հավանականության Անահիտ աստվածուհու) պաշտամունքի հետ... Երկրպագվել է որպես վերարտադրության ու պտղաբերության, բեղմնավորող ուժի խորհրդանիշ... Անշուշտ այստեղ ուխտի գալով՝ կանայք հոգեբանորեն բուժվել են, ըստ Սերո Խանզադյանի «Պորտաքար» պատմվածքի՝ անց են կացրել նաև բուժման այլ արարողություններ»: Սա 2022 թվականի գրություն է, այսինքն համապատասխանում է մեր թվարկության երրորդ հազարամյակի մտածելակերպին ու ոգուն՝ անվստահություն հնագույն ավանդությանը և պորտաքարերի այցելությունը համարելով հնացած ու անիմաստ ծես, որը հիմնավորվում է Խանզադյանի պատմվածքով: Համոզված ենք, նմանատիպ պատասխան կտա նաև ժամանակակից մարդկանց մեծ մասը, անկախ կրթությունից ու դավանանքից:

Փորձենք հասկանալ պորտաքարերի մասին ժամանակակից պատկերացումների ճշմարտացիությունն և էությունը: Կնկարագրենք ժամանակակից Հայաստանի տարածքում տեղադրված մի քանի պորտաքարեր, որոնցից էլ պարզ կդառնա նրանց էությունը, ծագումը, նշանակությունն և թվագրությունը:


- 1 -

 

Սիսիանի պորտաքարը


Սիսիանի պորտաքարը տեղադրված է Իշխանասարի լեռնազանգվածի հարավ-արևմտյան լանջին, Սիսիանից ուղիղ գծով 8-9 կմ հեռավորության վրա և Քարահունջի հնավայրից 9 կմ արևելք, Սիսիան – Գորիս ճանապարհի ձախ կողմում (հին ճանապարհի նկատմամբ՝ աջ մասում), մոտ 2000 մ բացարձակ բարձրության վրա (Նկ. 2.): Այն իրենից ներկայացնում է

Նկ. 2. Սիսիանի պորտաքարի տեղադրությունը


բազալտե հսկա քարաբեկոր, 10 քառակուսի մետր մակերեսով: Քարը՝ Իշխանասարից հոսած լավայի մակերեսի սառած մի մեծ բեկոր է, որը պահպանել է իր սկզբնական առաջացման տեղը և դիրքը լավային հոսքի մակերեսին, անհարթ է, բայց ողորկ մակերեսով, արևմտյան մասում ունի 50-60 սմ բարձրությամբ շփումից ողորկացված կոնաձև ելուստ (տես Նկ. 1): Նշված լավային հոսքի ամբողջ մակերեսին տարածված են այսպիսի խոշոր քարաբեկորներ, որոնցից մի մասը նույնպես ունեն նկարագրված ելուստանման առաջացումներ և այլ կարգի անհարթություններ, սակայն այս բոլոր քարաբեկորների մեջ նշված պորտաքարը միակն է, որ ամենահնագույն ժամանակներից համարվել է որպես ամլությունը բուժող սրբավայր: Այսինքն՝ մեր նախնիները կարծես թե տարբերել են նշված քարաբեկորի ինչ որ առանձնահատկություն, որն էլ պատճառ է դարձել քարաբեկորի առանձնացմանը և օգտագործմանը:

Քարաբեկորը տեղացիները անվանում են «Պորտաքար», անհիշելի ժամանակներից քարը համարվել է կանացի ամլությունը բուժող սրբավայր: Այստեղ ուխտ են եկել հազարավոր կանայք, որոնց քարի հետ շփումից էլ ողորկվել է քարի մակերեսը և հատկապես կոնաձև ելուստը:

Սիսիանի պորտաքարը մանրամասն նկարագրել է պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը իր «Զանգեզուրի հայերը» ազգագրական ուսումնասիրության մեջ, որը իրականացրել է 1920-30-ական թվերին: Այստեղ պետք է նշել մի թյուրիմացության մասին, որը նկատվում է պորտաքարերի մասին գրող հեղինակների, ինչպես նաև պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանի


- 2 -

 

մոտ, դա պորտաքարերի նույնացումն է ֆալլոսների հետ: Ֆալլոսները արական առնանդամի կամ սեռական օրգանի կոթողն է քարից, որի բազմաթիվ օրինակներ հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհի տարբեր կետերում (Նկ. 4.), իսկ պորտաքարերը նման են պորտի, և կապված են պորտի հետ: Պորտաքարերը իրենց մակերեսին սովորաբար ունենում են ուռուցիկ որևէ ելուստ, որը նմանեցնում են պորտի հետ: Նկ. 3.-ում տեսնում եք Արագածի հարավային լանջի Կաքավաձոր գյուղի պորտաքարը, որը իրոք նման է պորտի և ոչ մի կապ չունի ֆալլոսի հետ: Իսկ հաջորդ պորտաքարերը, որոնք մենք կներկայացնենք, նույնպես ոչ մի նմանություն չունեն ֆալլոսային կոթողների հետ: Վերջին հաշվով երկու հուշարձաններն էլ (պորտաքարերը և ֆալլոսները) պաշտամունքային են և նվիրված են պտղաբերության հովանավոր աստծոն, սակայն դրանք խիստ տարբերվում են իրարից իրենց էությամբ:

Ստեփան Լիսիցյանը Սիսիանի պորտաքարը նկարագրում է որպես հնագույն ֆալլոս, որը փոքրացել է շփումներից, սակայն նմանատիպ բնական քարեր, որոնք տարածված են նույն լավայի հոսքի մակերեսին, բազմաթիվ են, այդ ելուստները բնական առաջացումներ են, ուղղակի ավելի մեծ չեն լինում և պատկերում կամ ցուցանում են կանացի պորտի պատկեր:

Լիսիցյանը նկարագրում է, որ Պորտաքարի զորությանը հավատում և օգտվում էին տարածաշրջանի բոլոր ազգերի կանայք, հատկապես նկատվում էր թուրք կանանց քարի վրա արարողությունները կատարելու ակտիվությունը, երբ ադրբեջանցի քոչվորները սար էին բարձրանում (Նկ. 5.), (Ստեփան Լիսիցյան, 1969, Էջ 285):

Նկ. 5. (Ստեփան Լիսիցյան, 1969, Տախտակ CXVIII)


- 3 -

 

Նկ. 5-ում պատկերված է պորտաքարի վրա կատարվող ծիսակատարության լուսանկարը, որը այն ժամանակների համար հազվագյուտ է և միևնույն ժամանակ խիստ կասկածելի: Լիսիցյանը պնդում է, որ կանայք պորտի վրա պտտվում էին, սակայն քարի վրա այդ ձևով պտտվելը կարծում եմ խիստ անհարմար է, հնարավոր է, բայց կասկածելի ...

Ճիշտն ասած կասկածելի է ամբողջ լուսանկարը, որը կարծես թե արվել է 1920-1930 թվերին: Նշենք, որ այս ժամանակներում լուսանկարչությունը մեծ տարածում չուներ Հայաստանում, էլ չեմ ասում այդ ժամանակներում կիսամերկ կանանց նկարելը, այստեղ բացառվում է գաղտնի նկարահանումը, որովհետև չկար այդպիսի տեխնիկական հնարավորություն:

Եվ ընդհանրապես պորտաքարերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս քարերի վրա կատարվող բուժման համար բոլորովին պարտադիր չէ մարմնի որոշ մասերը քսել քարի ելուստին կամ քարի վրա պտտվել, ուղղակի պետք է անշարժ պառկել քարի վրա որոշակի ուղղությամբ (այս մասին հետագա շարադրանքում): Կարծում եմ քարին քսվելը կամ քարի վրա պտտվելը առաջացել է ավելի ուշ ժամանակներում, երբ մոռացվել է քարի իրական բուժող հատկության մասին և քարին վերագրվել է սրբագործ և միստիկ հատկանիշներ:

Իսկ հիմա ներկայացնենք մեր բացահայտումը, որը ապացուցում է պորտաքարի խիստ էֆեկտիվությունը և ռեալությունն ամլությամբ տառապող կանանց բուժման համար: Քարի ուսումնասիրության ժամանակ, երբ կատարում էինք տարբեր չափումներ, անհրաժեշտություն առաջացավ որոշելու նաև քարի կողմնորոշումը երկրի կողմերի նկատմամբ: Երկրաբանական կողմնացույցով քարից մոտ 1 մ բարձրության վրա որոշեցի քարի աշխարհագրական ուղղվածությունը և արդյունքը գծագրի վրա գրանցելու համար կողմնացույցը դրեցի քարի վրա, աչքս հանկարծ ընկավ կողմնացույցի սլաքի վրա, որը քարի վրա դնելուց հետո գրեթե 180° շեղվեց նախորդ ցուցումից: Իհարկե, անմիջապես հասկացանք, որ քարը մագնիսական է, այսինքն՝ քարի մագնիսական դաշտը այնքան հզոր է, որ իր վրա դրված կողմնացույցի սլաքը շեղում է 180°-ով: Ահա այստեղից էլ սկսվեց այս պատմությունը...

Բազմաթիվ նոր չափումները ցույց տվեցին, որ նկարագրվող Սիսիանի պորտաքարը մագնիսական է և ունի ուժեղ մագնիսական դաշտ: Ինչպես գիտենք Երկիր մոլորակը նույնպես ունի հզոր մագնիսական դաշտ և դրական ու բացասական բևեռներ՝ հյուսիսային և հարավային: Մասնագետները պնդում են, որ Երկրի վրա կյանքը գոյություն ունի շնորհիվ Երկրի հզոր մագնիսական դաշտի, քանի որ այն պաշտպանում է երկրային կյանքը Արևի ռադիացիոն ազդեցությունից:

Երկրի Մագնիսական դաշտի ազդեցությունը թուլանում է երկրի մակերևույթից բարձր կետերում, այսինքն՝ մարդու առողջության համար խիստ վնասակար է երկրի մակերևույթից բարձր (բարձրահարկ շենքեր, ինքնաթիռ) կետերում ապրելը կամ աշխատելը (Магнитное поле земли, https://ppt-online.org/215271 ):

Պարզվում է, որ մագնիսական դաշտեր ունեն նաև բոլոր իրերը և կենդանիները, այդ թվում նաև նկարագրվող պորտաքարը և մարդ արարածը (Նկ. 6.):


Մեր պորտաքարը իր մագնիսական հատկությունը ստացել է լավայի մեջ եղած ֆերրոմագնիսական որևէ միներալից, (սովորաբար մագնետիտ-երկաթի օքսիդ) որը բնական մագնիս է, իսկ քարի մագնիսական դաշտն առաջացել է, երբ հոսող լավան կանգ է առել և սառել, ըստ որում, լավային ապարների մագնիսական դաշտի ուղղությունը համընկնում է հրաբխի գործելու ժամանակաշրջանի Երկրի մագնիսական դաշտի ուղղության հետ: Երկրաբանները Իշխանասարի վերջին ժայթքումը թվագրում են ստորին

Նկ. 6.

չորրորդական ժամանակաշրջան, այսինքն՝ մոտ 600-700 հազար տարի առաջ (Асланян А. Т., 1968.): Այստեղից կարելի է նաև եզրակացնել, որ 600-700 հազար տարի առաջ երկրի


- 4 -

 

մագնիսական դաշտը շեղված էր ժամանակակից դաշտի համեմատ մոտ 180 աստիճան:

Արդյո՞ք պատահական զուգադիպություն է, որ մեր պորտաքարը մագնիսական է, թե՞ մեր նախնիները կարողանում էին տարբերակել մագնիսական քարերը... Միանգամից ասենք, որ դա պատահական չէր, մեր նախնիները իրոք, հստակ տարբերակում կամ զգում էին մագնիսական քարերը, մեր այս պնդման համար կարող ենք բերել բազմաթիվ փաստարկներ, սակայն կարծում ենք մի փաստարկն էլ բավական է. մեր այս հոդվածում քննարկվելու են երեք պորտաքարեր, որոնցից երեքն էլ մագնիսական են...

Ըստ որում, մեր հզոր նախնիները ոչ միայն տարբերակում էին մագնիսական քարերը և այդ քարերի մագնիսական բևեռները, այլ նաև այդ քարերը հազարավոր տարիներ առաջ օգտագործում էին տարբեր հիվանդությունների բուժման համար...

Մագնիսների և ընդհանրապես մագնիսականության և մագնիսաբուժության մասին պահպանվել են տեղեկություններ հնագույն ժամանակներից՝ այդ թվում Եգիպտական, վեդայական, հունական, հռոմեական և չինական աղբյուրներում:

Մագնիսաբուժությունը Եվրոպայում գիտականորեն սկսվեց ուսումնասիրվել XVI դարից, ցույց տրվեց, որ մագնիսը կարող է բուժել օրգանիզմի բորբոքվածությունը, խոցերի, աղիքների և արգանդի, ինչպես նաև մաշկային հիվանդություններ: հաստատվեց, որ Երկիրը հանդիսանում է մի ամբողջական խոշոր մագնիս, և ցանկացած իր ունի իր մագնիսականությունը և երկրի մագնիսական դաշտը դրականորեն է ազդում բույսերի աճմանը:


1936 թվականին հաստատվեց, կենդանի օրգանիզմների վրա մագնիսի բևեռներից մեկը խթանիչ ազդեցության է գործում, իսկ մյուս բևեռը՝ հանգստացնող:

Ճապոնացիները սկսեցին լուրջ բժշկական հետազոտություններ, սկսեցին մագնիսական սարքերի լայնածավալ արտադրություն, այդ թվում՝ վզնոցներ, ապարանջաններ և ուլունքներ։ Ճապոնիայի բնակչության մոտ 10 %-ը նման սարքեր է կրում տարբեր հիվանդությունների կանխարգելման նպատակով։

Մագնիսական դաշտը բուժում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը, ասթմա, էկզեմա, բորբոքում, կաթված, պոլիոմիելիտ, ողնաշարի տեղաշարժ, ողնաշարի տարրերի բորբոքում, հոդերի շարժունակության խանգարում, ուռուցքներ և այլն: Հրապարակվել են զեկույցներ մագնիսներով հաջող բուժման մասին, քաղցկեղի վաղ փուլերում. Կողմնակի ազդեցություններ չեն նկատվել:

Հետաքրքիր էր հատկապես գիտական ​​հետազոտությունները մագնիսացված ջրի հատկությունների վերաբերյալ: Միանգամայն բնական է, որ արյունը հետագայում դարձավ նման ուսումնասիրությունների առարկա։ Մի քանի տասնամյակ առաջ ռուս գիտնականներն ու տեխնիկները փորձել են հարմար միջոց գտնել խողովակների ներքին պատերն աղի նստվածքներից մաքրելու համար։ Փորձերի ժամանակ նրանք զարմացած հայտնաբերեցին, որ խողովակների միջով հոսող մագնիսացված ջուրը լվանում և լուծում է պինդ նստվածքները։ Ավելին, նստվածքների հետագա աճը սահմանափակվել է և հաճախ ընդհանրապես դադարեցվել։

Պարզվեց, որ մագնիսացումն ինչ-որ կերպ սովորական ջուրը վերածում է բացառիկ հատկություններով օժտված հեղուկի, մագնիսական դաշտի ազդեցության տակ կատարվում է ջրի ջերմաստիճանի, խտության, մակերևութային լարվածության, մածուցիկության և էլեկտրական հաղորդունակության փոփոխություններ։ Մագնիսացումն արագացրեց ջրի մեջ լուծված ամենափոքր մասնիկների նստվածքը, իոնացման գործընթացը և մեծացրեց ջրի հաղորդունակությունը։ Իսկ ահա մագնիսի հպումն անմիջապես ակտիվացնում է արյան մեջ պարունակվող երկաթը և գրգռում


- 5 -

 

փոքր հոսանք։ Բյուրեղացման շատ կենտրոններում աճն արագացել է՝ ուղիղ համեմատական ​​մագնիսական դաշտի ուժգնությանը։

(Բերված տվյալները Ռանժիտ Մոխանտիի հրաշալի գրքից. (Ранжит Моханти, 2015, глава «История лечения магнитом»)):

Ինչպես տեսնում եք, մագնիսական քարերը (պորտաքարերը) ևս կարող են բուժիչ ազդեցություն թողնել մարդու վրա, որը և օգտագործել են մեր նախնիները հազարավոր տարիներ առաջ (այս քարերի թվագրության մասին իր տեղում):


Առողջության համար չափազանց կարևոր է պահպանել մագնիսական դաշտի հավասարակշռությունը մարմնում։ Երբ այս դաշտը ինչ-ինչ պատճառներով խաթարվում է, մարդը հիվանդանում է։ Մագնիսաբուժությունը փորձում է պահպանել մարմնի մագնիսական դաշտի հավասարակշռությունն՝ օգտագործելով բնական կամ արհեստական ​​մշտական ​​մագնիսներ։

Նկարագրվող պորտաքարն ունենալով հզոր մագնիսական դաշտ, էտալոնի դեր է կատարում և ուղղում է կնոջ խաթարված մագնիսական դաշտի հավասարակշռությունը, որն էլ իր հերթին տանում է մարմնի առողջացմանը:


Պարզվում է, որ մագնիսաբուժումների ժամանակ շատ կարևոր է օգտագործվող բնական կամ արհեստական մագնիսի բևեռների դիրքը կամ ուղղությունը (Ранжит Моханти, 2015, глава «Типы магнитов»): Այսինքն՝ շատ կարևոր է Կնոջ դիրքը քարի վրա, որը ցուցանում է Ստեփան Լիսիցյանի վերը նշված լուսանկարը, ինչպես նշեցինք վերևում, ծեսի ժամանակ կնոջ գլուխը գտնվում է քարի հարավում, իսկ ոտքերը հյուսիսում: Ճի՞շտ է արդյոք այս դիրքը բուժման համար: Այս հարցին պատասխանելու համար մենք մի փոքր կշեղվենք բուն նյութից և կքննարկենք մարդու դիրքն երկրի աշխարհագրական բևեռների նկատմամբ հատկապես քնած ժամանակ, որովհետև այդ դիրքով մարդը ամենաշատ ժամանակն է անց կացնում: Եվ այսպես, ի՞նչ դիրքով պետք է քնի մարդը երկրի աշխարհագրական բևեռների նկատմամբ: Այս հարցը լայնորեն լուսաբանված է հին արևելյան երկրներում, որտեղ իմաստունները գտնում են, որ մարդը պետք է պառկի հարավ-հյուսիս կամ արևելք- արևմուտք ուղղությամբ (Усанин Александр, В каком направлении лучше спать головой?), այսինքն, Մարդու գլուխը պետք է լինի հարավում կամ արևելքում, բայց քանի որ հարավ-հյուսիս ուղղությունն ապահովում է մարդու ընդհանուր առողջությունը, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում հարավ- հյուսիս ուղղությունը: Այստեղ պետք է իմանալ նաև, որ նախ երկրի աշխարհագրական բևեռներն ու մագնիսական բևեռները շեղված են մոտ 11 աստիճանով, ըստ որում մագնիսական բևեռները շարունակում են տեղափոխվել, իսկ Երկրի երկարատև պատմության ընթացքում երբեմն փոխվել են մագնիսական բևեռների տեղերը:

Մեր օրերում, Երկրի հյուսիսային բևեռում է գտնվում Երկրի մագնիսական դաշտի դրական կամ հարավային բևեռը (11աստիճան շեղված), իսկ Հարավային բևեռում է գտնվում մագնիսական դաշտի բացասական կամ հյուսիսային բևեռը: Ինչպես նշեցինք վերևում, մարդը ունի իր սեփական մագնիսական դաշտն իր դրական (գլուխ) և բացասական (ոտքեր) բևեռներով (Նկ. 6.): Այսինքն՝ ստացվում է, որ եթե մարդը պառկում է հարավ-հյուսիս ուղղությամբ, ապա մարդու դիրքը հակառակն է Երկրի մագնիսական դաշտին՝ մարդու մագնիսական դաշտի դրական բևեռը տեղադրվում է Երկրի մագնիսական դաշտի հյուսիսային բևեռի կողմում: Ըստ որում, այս վիճակը ամենահարմարն է և ապահովում է մարդու մարմնի ամբողջական հանգստությունը, քանի որ միայն այս վիճակում է հավասարակշռվում մարդու մագնիսական դաշտը: Դրանում համոզվելու համար վերցնում ենք երկու մագնիսական ձողեր և փորձենք դրանք երկարությամբ կպցնել իրար: Այդ կհաջողվի միայն այն ժամանակ, եթե ձողերը դնենք մագնիսական դաշտերով հակառակ, քանի որ մագնիսի դրական բևեռը վանում է


- 6 -

 

մի այլ մագնիսի դրական բևեռին և ձգում է այդ մագնիսի բացասական բևեռին:

Այս բոլորից էլ պարզ է դառնում, որ Ստեփան Լիսիցյանի նկարում ներկայացված ծեսը, որտեղ կինը պառկած է հարավ- հյուսիս ուղղությամբ, ճիշտ է, քանի որ միայն այդ վիճակում կարող է ներդաշնակություն առաջանալ կնոջ և երկրի մագնիսական դաշտերի միջև, հավասարակշռվել և կարգավորվել կնոջ մագնիսական դաշտը: Ասածիս ապացույց է հղի կնոջ և երեխայի դիրքերն իրար նկատմամբ (Նկ. 7.)

Ինչպես տեսնում եք, նույնիսկ արգանդում երեխայի մարմինը տեղադրված է կնոջ մարմնի հակառակ ուղղությամբ, քանի որ միայն այս վիճակում երեխայի մագնիսական դաշտը հավասարակշռված և հանգիստ կլինի:

Քանի որ բուժման համար կարևոր է


Նկ. 7. Երեխայի դիրքը կնոջ արգանդում


դառնում կանացի մարմնի մագնիսական դաշտի որոշակի ուղղվածությունը, ահա այդ պատճառով էլ սխալ է մտածել, որ կինը պետք է պտտվի պորտաքարի ելուստի շուրջը:

Իսկ ինչ վիճակում պետք է պառկի կինը քարի վրա, մեջքի՞ թե փորի վրա, պարզվում է, որ այս վիճակը կարևոր չէ, այսինքը պետք է պառկի ըստ հարմարության, քանի որ այստեղ կարևորը մագնիսական դաշտի ուղղությունն է:

Հաջորդ հարցը բուժման ծեսին հատկացվող ժամանակն է, այսինքն, ինչքա՞ն ժամանակ պետք է կինը պառկի քարի վրա: Այս հարցին պատասխանում են ժամանակակից մագնիսաբուժությամբ զբաղվող բժիշկները, որոնք խորհուրդ են տալիս այս բուժումներին տրամադրել 15-30 րոպե (Ранжит Моханти, 2015, глава Длительность лечения):

Մեր կարծիքով, Սիսիանի պորտաքարի դեպքում բուժման ճիշտ դիրքը ներկայացված է

նկ. 8.-ում՝ հիվանդը պառկում է հարավ-հյուսիս ուղղությամբ, մեջքի վրա և անշարժ:

Նկ. 8. Հիվանդի ճիշտ դիրքը Սիսիանի պորտաքարի վրա

- 7 -

 

Սիսիանի պորտաքարի մակերեսին կան նաև մի քանի բնական և արհեստական փոսիկներ (յուրաքանչյուրը մոտ 0.5 լ տարողությամբ), որոնց մեջ անձրևաջուր է հավաքվում: Այս ջրերը կարճ ժամանակում վերափոխվում են մագնիսական ջրերի, որոնք նույնպես օգտագործվել են բուժման նպատակներով (այս մասին հաջորդիվ):

Բերված տվյալները թույլ են տալիս հստակ եզրակացնել, որ Սիսիանի պորտաքարը օգտագործվել է կանանց ամլությունը բուժելու համար և այստեղ բուժվող կանայք ոչ թե հոգեբանորեն են բուժվել, այլ հստակ օգտագործվել է քարի մագնիսական դաշտի բուժիչ կամ կարգավորող-հավասարակշռող հատկությունը:

Կարծում ենք, որ այս պաշտմունքա-ծիսական քարը իրոք նվիրված էր պտղաբերության հովանավորող Մայր աստվածուհուն՝ Անահիտին: Մայրության աստվածուհուն էին նվիրված նաև Հայկական լեռնաշխարհում տարածված վիշապաքարերը, որոնց ջավախքում «Կաթ» քարեր են ասում և ուխտ էին գնում չբեր կամ կաթ չունեցող կանայք, և մեծ տարածում գտած «Ծծաքարեր» կոչվող հուշարձանները, որոնք նույնպես ուխտատեղի էին կաթ չունեցող կերակրող մայրերի համար (Ազիզբեկյան Հ. Վիշապներ, ծագումը, թվագրությունը, 2022):

Սիսիանի պորտաքարի մոտ, քարից մոտ10-15 մ հեռավորության վրա է գտնվում մի հետաքրքիր քար (Նկ.9), որի մանրամասն հետազոտությունը ցույց տվեց, որ այն կրում է մշակվածության հետքեր: Քարի ծայրը սրվել է, նմանեցնելով անգղի կտուցի:

Այս մշակված քարը գտնվում է պորտաքարից 15-20 մ հեռավորության վրա, այս բեկորը ևս նույն բազալտային

Նկ. 9.

լավայի մակերեսի չտեղաշարժված բեկորներից մեկն է, ինչպիսին է պորտաքարը և այս երկու քարերի միջև կապը ուղղակի ակնհայտ է:


Սև սարի պորտաքարը


Սև սարի պորտաքարը տեղի բնակչության մեջ հայտնի է «Նխշուն» քար կամ «Պորտաքար» անունով, այն գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան վերջնամասի Սև Սար Կամ Սև Քար հրաբխի հյուսիսային լանջին (Նկ. 10.), Մարտունի – Սելիմի լեռնանցքի ճանապարհի ձախ կողմում (ճանապարհից 3 կմ), 2600 մետր բարձրության վրա, Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում:

Երկրաբանական տեսակետից հնավայրը տեղադրված է Սև Սար կոչվող Չորրորդական ժամանակաշրջանում առաջացած հրաբխի հյուսիսային լանջին, հրաբխից արտավիժած բազալտային լավաների սարահարթի վրա: Սև Սար կոչվող հրաբուխը ժայթքել է վերին Չորրորդական ժամանակաշրջանում (մոտ 60 000 - 70 000 տարի առաջ), այն տեղադրված է երկրակեղևի խոշոր բեկվածքի վրա, որի վրա են տեղադրված նաև Աժդահակ, Սպիտակասար, Արմաղան և Արատես հրաբուխները (Ազիզբեկյան Հ. Սև սարի աստղագիտական հնավայրը, 2021թ):


Սև Սար հրաբուխը իր անունը ստացել է հրաբխի արտավիժած սև գույնի խարամներից, որոնք ժայթքել են հրաբխի առաջացման սկզբնական փուլում, կազմելով սարի հիմքը և հրաբխային երեք խառնարանները (եռագլուխ հրաբխային ապարատ), որոնցից էլ ժայթքման երկրորդ փուլում հոսել են բազալտային լավաները:


- 8 -

 

Սև սարի պորտաքարը ներկայացնում է մոտ 6 քառ. մ. մակերեսով, ամբողջովին ժայռապատկերներով ծածկված հսկա ժայռաբեկոր, որը Սև Սար հրաբխից արտահոսած բազալտային լավաների հոսքի մակերեսի առանձին բեկոր է, այն լավայի սառեցումից

Հետո անշարժ պահպանվել է լավային սարահարթի մակերեսին:


Նկ. 10. Սև սարի պորտաքարը


Պորտաքարի տարածքը ներկայացնում է խոշոր հնավայր, որի կենտրոնական քարակոթողը (պորտաքարը) առանձնահատուկ ժայռապատկեր է (բաղկացած բազում պատկերներից), որը և բոլոր ուսումնասիրողների կողմից որակվում է որպես աստղային երկնքի կամ տիեզերքի քարտեզ: Այս հնավայրը գիտության մեջ կոչվում է Սև սարի աստղագիտական հնավայր (Ազիզբեկյան Հ. Սև սարի աստղագիտական հնավայրը, 2021թ.):

Այս ժայռապատկերային քարակոթողը իր տեսակով միակն է ամբողջ Հայկական լեռնաշխարհի մեզ հայտնի ժայռապատկերների մեջ թե իր մեծությամբ և թե առանձին պատկերների տեսակներով և քանակով:


Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Սև սարի նկարագրվող պորտաքարը նույնպես մագնիսական է և ունի հզոր մագնիսական դաշտ, քարի մագնիսականությունն անշուշտ բնական է, լավայի այս բեկորը պարունակում է մագնիսական միներալ մագնետիտ (երկաթի օքսիդ), որի շնորհիվ էլ քարն օժտված է մագնիսական հատկությամբ:

Նշենք, որ քարը ամբողջովին ծածկված է ժայռապատկերներով, որի վրա արհեստական ողորկ տեղերը բացակայում են: Այս փաստն էլ ապացուցում է, որ քարի վրա չի թույլատրվել պառկել: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քարի մագնիսական հատկությունը օգտագործվել է մագնիսական ջուր ստանալու համար: Պորտաքարի հարավային եզրին տեղադրված է 8-15 սմ տրամագծով էլիպսաձև փոս, իր շրջակա ջրահավաք մակերեսով (1 լիտր տարողությամբ), անձրևների ժամանակ փոսում ջուր հավաքվելու համար: Փոսիկը ջրով լցվելուց հետո, հատուկ փորված միկրո առվակով


- 9 -

 

հոսում է դեպի քարի եզրը, թափվելով քարի հարավային ուղղաձիգ պատին պատկերված վիշապի երախը (տես Նկ. 11.): Ինչպես նշեցինք վերևում, մեր այս քարն ունի հզոր մագնիսական դաշտ, որի շնորհիվ փոսիկում հավաքված անձրևաջուրն որոշ ժամանակ մնալով, մագնիսանում է:

Այսինքն՝ պորտաքարն որպես մագնիսական քար օգտագործվել է մագնիսական ջուր ստանալու համար: Մագնիսական ջրերի մասին առաջին տեղեկությունները հայտնի են դեռևս 18-րդ դարից՝ երբ ֆրանսիացի բժիշկ Դ'Ուրվիլը նկարագրեց մագնիսացված ջրի բուժիչ ազդեցությունը վերքերի և խոցերի վրա։ Փորձերի ընթացքում պարզվել է, որ Ջրահավաք փոսիկը քարի հարավային եզրին Նկ. 11. (լուսանկարում և

գծագրի վրա) մագնիսացված ջրի ազդեցությունը մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ դրա վրա կիրառվող մագնիսը։ Մագնիսացված ջուր խմելիս ավելանում է միզարտադրությունը, նվազում է արյան ճնշումը, նպաստում է աղերի և մանր քարերի տարրալվացմանը։ Պարզվում է, որ ջուրը հոսելով մետաղյա խողովակներով, կորցնում է իր մագնիսական հատկությունները և վեր է ածվում «մեռած» ջրի, իսկ մագնիսացված ջրերը կենսաբանորեն ավելի ակտիվ են դառնում: Ռուս գիտնականները պարզել են, որ մագնիսացված ջրերում արագանում են քիմիական պրոցեսները՝ լուծված նյութերի բյուրեղացումը և նստեցումը որպես նստվածքներ, այսինքն, կատարվում է ինքնամաքրման արագացված պրոցես: Այս պրոցեսի շնորհիվ էլ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում մագնիսական դաշտի ազդեցությունն օգտագործվում է ծովի ջրերից քաղցրահամ ջրերի ստացման պրոցեսում: Մագնիսական ջրերով մշակված սերմերի ծլունակությունը և բերքատվությունը խիստ բարձրանում է, հատկապես բարձրանում է բերքատվությունը, երբ բույսերը ջրվում են մագնիսացված ջրերով: (Магнитная вода, http://www.cawater-info.net/all_about_water/?p=1416#more-1416) Այսպիսով՝ Սև սարի պորտաքարը օգտագործվել է հիմնականում աստղագիտական նպատակով, քարի ամբողջ մակերեսը ծածկված է աստղագիտական քարտեզով (Ազիզբեկյան Հ. Սև սարի աստղագիտական հնավայրը, 2021թ.), քարը զերծ է մնացել մարդկային շփումներից, որն ապացուցում է քարի մակերեսի ոչ ողորկ մակերեսը: Այս բոլոր փաստերը ապացուցում են, որ քարի մագնիսականությունն օգտագործվել է մագնիսական ջուր ստանալու՝ ամլության և այլ հիվանդությունների բուժման համար:

Արագածի Վիշապաքարերի հովտի պորտաքարերը


Վիշապաքարերի հովտի պորտաքարերը գտնվում են վերջերս հնագետների հայտնաբերած վիշապաքարային հնավայրում, Արագածի հարավային լանջերին՝ Տիրինկատար սարի շրջակայքում, մի լայնարձակ ալպիական հովտում, որտեղ հայտնաբերվել է շուրջ 10 վիշապաքար (Բոբոխյան Ա. 2018, էջ 290), և որին կանվանենք Վիշապաքարերի հովիտ:

Մեր նախորդ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Վիշապաքարերի հովիտը գտնվում է երեք հրաբուխների միջակայքում, որի տակ տեղադրված է նշված հրաբուխների մերձմակերեսային օջախը (խոշոր էներգետիկ կենտրոն), հովտի արևմտյանեզրին է գտնվում Ագռավաքար ժայռը, իսկ հարավարևելյան սահմանում՝ Տիրինկատարը, որին ժողովուրդը նաև անվանում է Կարմիր ուխտավայր (Զիարեթ): Եվ վերջապես, հովիտը տեղակայված է ջրային խոշոր ելքի մոտ, որտեղ տասնյակից


-10 -

 

ավելի աղբյուրներից մակերես են ժայթքում խմելու համար պիտանի մաքրամաքուր անմահական ջրեր: Միևնույն ժամանակ պարզվեց, որ վիշապաքարերը նվիրված են Անահիտ Մայր աստվածուհուն և հանձինս Վիշապաքարերի հովտի, ունենք կարևոր և խոշոր սրբավայր, որը գործել է վիշապաքարերի տեղադրման ժամանակներում, և որտեղ ուխտի են եկել հազարավոր ուխտավորներ (Ազիզբեկյան Հ. 2022):

Վիշապաքարերի հովտից, մոտ 3 կմ հարավ տեղադրված է Սև սար հրաբուխը, որի խառնարանից ժայթքած լավաները ծածկում են Վիշապաքարերի հովիտը և շրջակա տարածքները բազալտային լավաներով:

Ահա այս վիշապաքարերի հովտում (Նկ. 12.) էլ մեր կողմից հայտնաբերվեցին մի քանի պորտաքարեր:

Երկրաբանները նկարագրված հրաբխային ժայթքումները թվագրում են միջին Պլեյստոցենյան ժամանակաշրջան (450-500 հազ. տարի), (Р. Т. Джрбашян, 2015, էջ 3-21):


Նկ. 12. Վիշապաքարերի հովիտը: Հյուսիսային մասում երկու լճակները, որոնցից սկիզբ են առնում երկու փոքր գետակներ, կենտրոնում անասնապահների վրանները


Վիշապաքարերի հովտի պորտաքարերը տեղադրված են հովտի հյուսիս արևելյան մասում, Կիրճի եզրից 100-120 մ արևմուտք: Պորտաքարերը երեքն են, դրանք 4-5 մ երկարությամբ խոշոր անդեզիտո-բազալտային ժայռաբեկորներ են (Նկ. 13.), որոնք հայտնաբերվեցին մեր կողմից կողմնացույցով չափումներ կատարելիս, որից էլ պարզվեց, որ նշված երեք քարերն էլ մագնիսական են: Նշենք, որ քարերը գտնվում են ոչ իրենց սկզբնական առաջացման դիրքում,

այլ ռելյեֆի ձևավորման ժամանակ հավանաբար գլորվել են սարի լանջից, հետագայում (վիշապների հովտի օգտագործման ժամանակ) քարերը տեղադրվել են իրենց տեղերում և հազարամյակների ընթացքում կիսով չափ ծածկվել են հողաբուսական առաջացումներով:


- 11 -

 

Նկ. 13. Վիշապաքարերի հովտի պորտաքարերը


Նշենք նաև, որ Վիշապաքարերի հովտի հուշարձանները տեղադրվել են տասնյակ հազարամյակների ընթացքում, դրանց մասին չի պահպանվել կամ հայտնի չէ որևէ պատմական կամ ազգագրական տեղեկություն, բացառությամբ հովտի հարավ-արևելյան կողմում տեղադրված հրաբխային խարամային կոնի պահպանված «Կիզիլ Զիարեթ» ժողովրդական անվանումից, որը նշանակում է «կարմիր» կամ «ոսկյա» ուխտատեղի: Ահա այս «կարմիր ուխտատեղին» մեր ժողովրդի կողմից մոռացության է տրվել քրիստոնեության ընդունումից հետո, սակայն այն որպես սրբավայր հիշվել և ուխտավայր է ծառայել Եզդի ժողովրդի կողմից, որոնց հնագույն դամբարանները պահպանվում են հրաբխային խառնարանում, իսկ խառնարանի ամենաբարձր մասում կառուցվել է ծիսական կառույց:


Բնականաբար նկարագրվող քարերի մասին ոչ մի տեղեկություն հայտնի չէ և քարերը որպես պորտաքարեր նկարագրում ենք նախորդ պորտաքարերի ուսումնասիրման փորձից:

Փորձենք ըստ Նկ. 13.-ի նկարագրել պորտաքարերը ըստ համարների.


Պորտաքար №1. Առաջին պորտաքարը ամենամասիվն է (երևացող չափերով), ունի 4,1 մ երկարություն, ամենալայն մասում ունի 1.9 մ լայնություն և մոտ 1,1 մ բարձրություն ժամանակակից հողաբուսական ծածկից:

Քարի հյուսիսային կողմը ունի բավականաչափ հարթ կտրվածք և իր այդ հարթեցված կողով ճշգրիտ ուղղորդված է կամ տեղադրված է արևելք-արևմուտք ուղղությամբ, այն արհեստականորեն մշակված է, գագաթային մասում արված է փոս (Նկ. 14.) ջրի հավաքման համար, մոտ 5 լիտր տարողությամբ: Քարի արևելյան կողմը մշակված և հարմարեցված է մարդու պառկելու համար, որը հետագայում ողորկվել է, ընդգծվելով քարի արտաքին ռելյեֆում (Նկ. 14.):

Ջրի հավաքման փոսից 20-25 սմ հյուսիս, ջրի փոսի մոտ արված են երկու 7-10 սմ լայնությամբ և 5-7 սմ խորությամբ խորացումներ (Նկ. 14.1.), որոնց հատակները դեպի քարի հյուսիսային կողմը բաց է, որի հետևանքով այս փոսիկներում ջուր չի կուտակվում:

Քարը խիստ մագնիսական է, մագնիսական դաշտի առանցքը շեղված է երկրի մագնիսական առանցքի ուղղությունից 90 աստիճան, քարի հյուսիսային մագնիսական բևեռը գտնվում է քարի արևմտյան մասում, այսինքն՝ առաջին վիշապաքարը թե իր

- 12 -

 

Նկ. 14.1.


ուղղությամբ, թե մարդու համար արված պառկելու տեղով (պառկելու տեղի երկարությունը 1.80 մ) հարմարեցված է մարդու բուժման համար: Ըստ որում օգտագործվել է թե անմիջապես քարի մագնիսական դաշտը և թե այդ մագնիսականության շնորհիվ ստացվող մագնիսական ջուրը: Այստեղ պետք է նշել նաև, որ

Վիշապաքարերի հովտի այս պորտաքարի մագնիսացվող ջրի տարողունակությունը (5 լ-ից ավելի) մի քանի անգամ մեծ է Սև

Նկ. 14.


սարի հնավայրի ջրի քանակից (1 լիտր):

Այս պորտաքարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բավական է պառկել պորտաքարի վրա որոշակի ուղղությամբ, այսինքն՝ անհրաժեշտություն չկա պտտվելու քարի վրա, ինչպես նկարագրում էր Լիսիցյանը Սիսիանի պորտաքարից օգտվելու նկարագրության ժամանակ, կարևորը պետք է որոշել քարի բևեռների տեղերը և պառկել հակառակ ուղղությամբ, այնպես, որ հիվանդի գլուխը (հարավային բևեռը) համընկնի քարի հյուսիսային բևեռի հետ: Բացի այդ քարի վրայի հարմարավետ պառկելու տեղի առկայությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ ամենայն հավանականությամբ, այս պորտաքարից օգտվել են նաև տղամարդիկ:

Պորտաքար №2, տեղադրված է առաջին պորտաքարերից մոտ 27 մ հարավ-արևմուտք (Նկ. 15.): քարի երկարությունը 4,7 մ է, լայնությունը 1- 1.5 մ, բարձրությունը հողաբուսական ծածկից 0.5- 1 մ:

Այս պորտաքարը արտաքինից նմանեցված է գրաստի, որը ուղղված է (ազիմուտ) դեպի հյուսիս- արևմուտք 280°, քարի վրա հարմարեցված է թամբաձև հատված (Նկ. 15.), ամենայն հավանականությամբ հեծնելու կամ նստելու համար: Քարը մագնիսական է, քարի հյուսիսային բևեռը շեղված է դեպի հյուսիս- արևմուտք մոտ 80°:


- 13 -

 

Նկ. 15. Վիշապաքարերի հովտի երկրորդ պորտաքարը.

Ա – հյուսիսային կողմից, Բ -հարավայինկողմից


Պորտաքար №3, (Նկ. 16.) տեղադրված է երկրորդ պորտաքարերից հարավ-արևմուտք մոտ 14 մ, ունի փոքր ձգված կլորավուն տեսք, մոտ 3,6 մ երկարությամբ, 2.5 մ լայնությամբ և 0.75 մ բարձրությամբ ժայռաբեկոր է, նույնպես լավ արտահայտված մագնիսականությամբ:

Նկ. 16.

Քարի ձգվածության ազիմուտը հյուսիս-արևելք 80° է, քարի հյուսիսային բևեռը շեղված է մոտ 40° դեպի արևելք:


Ինչպես նշեցինք վերևում, Հանձինս Վիշապաքարերի հովտի, ունենք Մայր աստվածուհուն նվիրված կարևոր և խոշոր սրբավայր, որը գործել է վիշապաքարերի տեղադրման ժամանակներում, և որտեղ ուխտի են եկել հազարավոր ուխտավորներ: Այսպիսի խոշոր սրբավայրում այն էլ երեք պորտաքարերի ներկայությունը, որոնցով քրմերը նաև բուժումներ են արել, թույլ է տալիս ենթադրելու, որ նկարագրվող տարածքում գոյություն է ունեցել նաև կրոնական կենտրոն իր տաճարական և բնակելի կառույցներով, որոնք հավանաբար տեղադրված են եղել անասնապահների վրանների տեղում:


- 14 -

 

Պորտաքարերի թվագրությունը


Կարծում ենք ներկա ուսումնասիրությունը առաջինն է պորտաքար կոչվող քարակոթողների վերաբերյալ, համենայն դեպս մեզ հայտն չէ նման ուսումնասիրություն, առավել ևս դրանց թվագրության փորձ: Ե՞րբ են ծագել և օգտագործվել այդ կոթողները, ե՞րբ են հասկացել դրանց մագնիսական հատկությունները և նույնիսկ օգտագործել բուժման նպատակներով...

Բարեբախտաբար նկարագրվող յուրաքանչյուր պորտաքար կապված է իր շրջապատի հուշարձանների հետ, որոնք կարող են օգնել այս կոթողների թվագրմանը:

Փորձենք գտնել յուրաքանչյուր նկարագրված պորտաքարի կապը իր շրջապատի հուշարձանների հետ: Ինչպես նշվեց Սիսիանի պորտաքարի նկարագրության մեջ, հենց պորտաքարից 15 մ հեռավորության վրա է գտնվում անգղի նմանությամբ քարակոթողը (Նկ. 9.), որը պորտաքարի հետ միասին կարծես մի ամբողջություն են կազմում, իսկ պորտաքարից մոտ 9 կմ հեռավորության վրա է գտնվում Քարահունջ աստղագիտական հնավայրը, հնավայր, որի մենհիրները տեղադրված են Անգղ համաստեղության աստղերի հատակագծով, հնավայրի արևմտյան ծայրամասում է տեղադրված անգղանման հսկա մենհիրը (Նկ 17.): Այս պորտաքարի շրջակայքում է գտնվում նաև «Անգղ» անվանումով Անգեղակոթ գյուղը և վերջապես Ուզ գյուղի մոտակա հնավայրը իր «Անգղի» քարակոթողով (Նկ.18.):

Կարծում ենք հնավայրերի անգղի քարակոթողները ցուցում են Անգղի համաստեղությունը, որովհետև դատելով որոշ հնավայրերում այս համաստեղության կարևորության մասին,

կարելի է եզրակացնել, որ ինչ որ ժամանակներում գոյություն ուներ այս համաստեղության պաշտամունք:

Անգղ համաստեղությունը ժամանակակից Կարապ համաստեղությունն է, որին հնում հայերը անվանել են «Անգղ»: Եվ վերջապես աշխարհի ամենահին աստղագիտական՝ Սև սարի ժայռապատկերային քարտեզի վրա պատկերված է Անգղ կամ Հյուսիսային խաչ համաստեղությունը Քնար համաստեղության

Նկ. 19. Անգղ և Քնար համաստեղությունները Սև

սարի աստղագիտական քարտեզի վրա


հարևանությամբ (Նկ.19.): Անգղ համաստեղության այսպիսի խիտ հետքերը մի փոքր տարածաշրջանում, ինչպիսին Սյունիքն է, ցուցանում է այդ համաստեղության պաշտամունքի մասին:

Գրիգոր Բրուտյանը ապացուցում է, որ Անգղ համաստեղության (որը Հայաստանի տարածքից դիտվում է խաչի տեսքով) պաշտամունքի հետևանքով էլ հայերը կոչվել


- 15 -

 

են «խաչապաշտ» (Բրուտյան Գ. 2020 թ. ).


(Գագիկ)Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.

Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,

(Սասունցի Դավիթ Հայկական ժողովրդական էպոսը, Երևան

1961, Էջ 5)

Բացի այդ, Սասնա Տան բոլոր հիմնական դյուցազուններն իրենց աջ բազկին կրում էին հատուկ՝ երկնքից տրված նշան՝ խաչ (խաչ պատերազմին):

Այս բոլորը հաստատում են, որ Հայոց աշխարհում խաչապաշտությունը կապ չուներ քրիստոնեական խաչի հետ, այլ գալիս էր Անգղ համաստեղության պաշտամունքի ժամանակներից: Իսկ ե՞րբ էր հին Հայաստանում Անգղ համաստեղության պաշտամունքը:

Գիտենք նաև, որ անգղը եղել է շումերական համարվող Ներգալ աստծո երկնային կերպարը (Դավթյան Ա. 2004, էջ 207—208), և միևնույն ժամանակ հայկական հնագույն պետական կազմավորումներից Հայասայի (մթա 16-17. դդ.) գլխավոր աստվածը եղել է հենց Ներգալը, իսկ ավելի ուշ Անգեղ աստվածը (Դավթյան Ա. 2004, էջ 209):

Ինչպես գիտենք, Հայասա պետական կազմավորումը գոյատևել է մթա II հազարամյակում, սակայն Անգղ համաստեղության ներկայությունը Սև սարի աստղագիտական ժայռապատկերային քարտեզի վրա, խոսում է այս համաստեղության պաշտամունքի մասին շատ ավելի հնագույն ժամանակներում: Ներգալ կամ Անգեղ աստծո պաշտամունքի կենտրոնը ըստ հայ պատմագրության Ծոփք նահանգի Անգեղ տուն գավառն էր իր Անգեղ բերդաքաղաքով (Արմեն Պետրոսյան, 2019. Էջ 134.), սակայն Ներգալ աստծո սիմվոլների առատությունը միայն Սյունիքում, ապացուցում է այդ աստծո պաշտամունքը ոչ միայն Հայասայի տարածքում, այլ ամբողջ Հայկական լեռնաշխարհում:

Քանի որ Սև սարի հնավայրի տարածքում գործել է Վյուրմի սառցապատումը (վերջին սառցապատումը), այսինքն՝ հնավայրը չէր կարող կառուցվել, գոյատևել և գործել սառցապատման ժամանակ կամ սառցապատումից առաջ, այդ պատճառով էլ հնավայրը անշուշտ կառուցվել է Վյուրմի սառցապատման ավարտից հետո միայն, իսկ վերջին սառցապատումը ըստ երկրաբանների, ավարտվել է 20 000-19 000 տարի առաջ (Ազիզբեկյան Հ. 2022 թ.): Ինչպես նշեցինք վերևում, Սև Սարի ժայռապատկերը իր կատարման տեխնիկայով և առանձին պատկերների նմանությամբ գրեթե չի տարբերվում Հայկական լեռնաշխարհում (Գեղամա լեռներ, Սյունիքի լեռնաշխարհ) տարածված մյուս ժայռապատկերներից, որոնց մինիմալ տարիքն է 11-12 հազարամյակ (Ազիզբեկյան Հ. 2022 թ.): Վիշապաքարերի հովտում նկարագրվող երեք պորտաքարերը անշուշտ հնավայրի մի մասն են կազմում և կապված են այդ հնավայրի գործունեության հետ: Իսկ Վիշապաքարերի հովտի հնավայրը թվագրվում է 13 000 - 30 000 տարի (Ազիզբեկյան Հ. 2022 թ.): Այսպիսով՝ ունենք Սիսիանի և Սև սարի պորտաքարերը, որոնք ասոցացվում են Անգղ համաստեղության, Ներգալ աստծո հետ, և գործել են ժայռապատկերային ժամանակաշրջանից (18-11 հազ. տարի) մինչև 3-2-րդ հազարամյակ մթա: Ունենք նաև Արագածի Վիշապաքարերի հովտի պորտաքարերը, որոնք գործել են 13 000-30 000 տարի առաջ: Այս բոլորը թույլ են տալիս հստակ եզրակացնելու, որ նկարագրվող պորտաքարերը Հայկական լեռնաշխարհում սկսել են օգտագործել մինիմում 13 հազար-15 հազար տարի առաջ, այն շարունակվել է մինչև մեր թվագրության 19-րդ դարի վերջը: -----------------------------------------------------------------------------------------

Ինչպես նշեցինք Վերևում, պորտաքարեր կան Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառներում, ըստ որում դրանց մեծ մասը վաղուց արդեն մոռացվել են, իսկ հայտնիներին էլ արդեն մոռացվում են և չեն օգտագործվում:


- 16 -

 

Մինչդեռ մասնագետները պնդում են, որ անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին (https://newsarmenia.am/am/news/armenia/an_anptghutyan_makardaky_hayastanum/): Այսպիսի իրավիճակում հայ բժիշկներն ուղղակի պարտավոր են ուսումնասիրել պորտաքարերը, ստուգել և փորձարկել բերված տվյալները և անպայման կյանքի կոչել մոռացված բուժման մեթոդները, որոնք տասնյակ հազարավոր տարիներ առաջ հաջողությամբ օգտագործել են մեր հզոր ու իմաստուն նախնիները: ԱՄՓՈՓՈՒՄ

Հայաստանի պատմական տարածքի պորտաքարերի նկարագրությունն անվերջ կարելի է շարունակել, այդպիսի կոթողներ կան գրեթե ամեն մի հնագույն բնակավայրի շրջակայքում, որոնցից մի մասը հիշվում են (և համարվում են սնոտիապաշտական և անիմաստ հուշարձաններ), կան կոթողներ, որոնք մոռացվել են շատ վաղուց, հազարամյակների ընթացքում բնակչության տեղահանությունների և կոտորածների պատճառով: Սակայն մեր նպատակը բոլոր պորտաքարերի նկարագրությունը չէ, չնայած դրանք արժանի են հատ-հատ նկարագրելու և ցույց տալու դրանց կարևորությունը, իրականում մեր նպատակն է ցույց տալու, թե ինչ են ներկայացնում իրենցից այդ կոթողները և ինչքանով է կարևոր ու լուրջ նրանց գոյությունը և նշանակությունը:

Այսպիսով՝ հայկական լեռնաշխարհում տարածված «պորտաքարեր» կոչվող հուշարձանները, որոնք բնակչության կողմից հիշատակվում են որպես կանացի չբերությունը բուժող ծիսական քարեր, մագնիսական են և իրենց մագնիսական դաշտի շնորհիվ իրոք ունեն դրական ազդեցություն կանացի ամլությունը բուժելու գործում: Այս մագնիսական քարերն որպես բուժիչ կոթողներ ճանաչվել և սկսել են օգտագործվել մինիմում 13 հազար-15 հազար տարի առաջ, որը շարունակվել է մինչև մեր թվագրության 19-րդ դարի վերջը: Ամենահնագույն ժամանակներից այս ծիսական քարերի օգնությամբ ստացել են մագնիսական ջրեր և օգտագործել բուժիչ նպատակներով:

Գրականություն

Ազիզբեկյան Հ. Վիշապներ, ծագումը, թվագրությունը, 2022,

Բոբոխյան Ա. Արագածի Տիրինկատար սրբավայրը, Հայ ժողովրդական մշակույթ, № XVII, Եր. 2018.

Բրուտյան Գ. Հայոց «Սասնայ ծռեր» դիցավէպի մի դրուագի ժամանակի որոշման փորձ

աստղագիտական իրողութիւնների միջոցով, Էջմիածին, 2020 թ. Է, էջ 39,

(http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/2020/7.pdf)

Դավթյան Ա., Հայոց աստղային դիցաբանություն, Եր. 2004, էջ 207—208

Լիսիցյան Ստեփան, Զանգեզուրի հայերը, Եր. 1969 թ.:

Պետրոսյան Ա. Բագրատունիների տոհմի հայկական ծագմանավանդությունը, Նյութեր ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի (28-30 հունիսի 2018 թ.) Եր. 2019. Էջ 133.

Асланян А. Т., Геологическая карта Акмянской ССР, М 1:600 000, 1968.

Магнитное поле земли, https://ppt-online.org/215271


- 17 -

 

Ранжит Моханти, Лечебная сила магнита. Секреты индийских мудрецов, 2015, глава

Усанин Александр, В каком направлении лучше спать головой?, http://usanin.com/blog/v-kakom-napravlenii-luchshe-spat-golovoj/.


Джрбашян Р. Т. и др. Плинианское извержение вулкана Иринд (Арагацкая вулканическая область, Армения.

Известия НАН РА, Науки о Земле, 2015, 68, No 1, 3-21


Հովհաննես Ազիզբեկյան 3. 10. 2022



Հոդվածի տեսանյութը մեր յութուբյան ալիքում՝



















- 18 -

 

330 views0 comments
bottom of page