Ամառային Արևադարձը այս տարի հունիսի 20-ին էր։ Այդ օրը Արևը տարվա մեջ ամենաբարձր դիրքում է կանգնած և այն ամենա երկար օրն է տարվա մեջ, այդ իսկ պատճառով նախկինում այդ երևույթը տարվա ամենակարևոր տոն էր համարվում: Այն առնչվում էր նաև ծիրանի օծման և առհասարակ բերքահավաքի հետ։
Հունիսի 22- ին <<Քարահունջ հայագիտական կենտրոն>>-ի անդամներով հյուրընկալվեցինք Հասմիկ Բաղրամյանի <<Տոնացույց>> հյուրատանը Բյուրականում՝ նշելու օրվա խորհուրդը այնպես, ինչպես գուցե կտոնեին այդ օրը մեր նախնիները, փորձեցինք հավաքել կտոր-կտոր մեզ հասած հին գիտելիքների փշրանքները, և ինչու ոչ` բնազդով վերհանել դարերի անդունդից մեր ակունքների հետ կորսված կապը։
Հասմիկը ներկայացրեց իր տեսլականը, կիսվեց հարուստ գիտելիքների պաշարով, ինչպես նաև հայկական հեքիաթներում պարունակվող գաղտնիքների սեփական մեկնաբանմամբ։ Մյուսները հավելեցին իրենց պատմություններն ու կարծիքները։
Այնուհետև այցելեցինք Սուրբ Հովհաննես եկեղեցի (նշենք, որ եկեղեցու շեմին դրված խաչքարի ստորին հատվածը իր խորը գիտելիքներով ցնցեց մեզ) և երկու աղբյուր՝ Կաթնաղբյուրն ու Մեղրաղբյուրը, մաքրելով/ջրելով և լվանալով նրանց ակունքներն ու հայցելով իմաստությունը։ Իրականում, ըստ ավանդույթի, հարկն է հերթով անցնել 7 աղբյուրները և այդ դեպքում միայն կվաստակես իմաստությունն և գիտելիքը։ Ամառային արևադարձի օրերը նաև բարի վիշապի օրեր են համարվում, ով պահպանում է ջրերի ակունքները։
Այցելեցինք մի հին մատուռ, որից նախկինում Կաթնաջուր աղբյուրի ակունքն էր բխում, բայց ժամանակին այն այնտեղից հանվել և դուրս է բերվել։ Երգեցինք ժողովրդական ավանդական երգեր հին եկեղեցու փլատակների մեջ՝ մեր ձայները, ինչպես թելեր, հյուսվում էին մեկը մյուսին ու սավառնում դեպի տիեզերք։ Եկեղեցու դրսի հատվածում քարերի կույտից հանեցինք խաչքարների որոշ բեկորներ և տարանք ներս, որպեսզի քիչ թե շատ պահպանվեն։
Երեկոն անցավ գեղեղիկ սեղանի շուրջ, որի կենտրոնում տոլման էր` այս օրվա պարտադիր ու հատկանշական ուտելիքը: Անչափ հետաքրքիր զրույցներով տարվելով, բաժանվեցինք ուշ երեկոյան։Ամառային Արևադարձը այս տարի հունիսի 20-ին էր։ Այդ օրը Արևը տարվա մեջ ամենաբարձր դիրքում է կանգնած և այն ամենա երկար օրն է տարվա մեջ, այդ իսկ պատճառով նախկինում այդ երևույթը տարվա ամենակարևոր տոն էր համարվում: Այն առնչվում էր նաև ծիրանի օծման և առհասարակ բերքահավաքի հետ։
Հունիսի 22- ին <<Քարահունջ հայագիտական կենտրոն>>-ի անդամներով հյուրընկալվեցինք Հասմիկ Բաղրամյանի <<Տոնացույց>> հյուրատանը Բյուրականում՝ նշելու օրվա խորհուրդը այնպես, ինչպես գուցե կտոնեին այդ օրը մեր նախնիները, փորձեցինք հավաքել կտոր-կտոր մեզ հասած հին գիտելիքների փշրանքները, և ինչու ոչ` բնազդով վերհանել դարերի անդունդից մեր ակունքների հետ կորսված կապը։
Հասմիկը ներկայացրեց իր տեսլականը, կիսվեց հարուստ գիտելիքների պաշարով, ինչպես նաև հայկական հեքիաթներում պարունակվող գաղտնիքների սեփական մեկնաբանմամբ։ Մյուսները հավելեցին իրենց պատմություններն ու կարծիքները։
Այնուհետև այցելեցինք Սուրբ Հովհաննես եկեղեցի (նշենք, որ եկեղեցու շեմին դրված խաչքարի ստորին հատվածը իր խորը գիտելիքներով ցնցեց մեզ) և երկու աղբյուր՝ Կաթնաղբյուրն ու Մեղրաղբյուրը, մաքրելով/ջրելով և լվանալով նրանց ակունքներն ու հայցելով իմաստությունը։ Իրականում, ըստ ավանդույթի, հարկն է հերթով անցնել 7 աղբյուրները և այդ դեպքում միայն կվաստակես իմաստությունն և գիտելիքը։ Ամառային արևադարձի օրերը նաև բարի վիշապի օրեր են համարվում, ով պահպանում է ջրերի ակունքները։
Այցելեցինք մի հին մատուռ, որից նախկինում Կաթնաջուր աղբյուրի ակունքն էր բխում, բայց ժամանակին այն այնտեղից հանվել և դուրս է բերվել։ Երգեցինք ժողովրդական ավանդական երգեր հին եկեղեցու փլատակների մեջ՝ մեր ձայները, ինչպես թելեր, հյուսվում էին մեկը մյուսին ու սավառնում դեպի տիեզերք։ Եկեղեցու դրսի հատվածում քարերի կույտից հանեցինք խաչքարների որոշ բեկորներ և տարանք ներս, որպեսզի քիչ թե շատ պահպանվեն։
Երեկոն անցավ գեղեղիկ սեղանի շուրջ, որի կենտրոնում տոլման էր` այս օրվա պարտադիր ու հատկանշական ուտելիքը: Անչափ հետաքրքիր զրույցներով տարվելով, բաժանվեցինք ուշ երեկոյան։
Comments