Էա-Հայա աստծո որդի Բազեի վիպերգը
- Mariam Vardanyan
- 22 hours ago
- 1 min read
Ապրիլի վերջին օրերին տեղի ունեցավ առցանց հանդիպում՝ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի անդամների և լեզվաբան Կարինե Հայրապետյանի միջև (Գերմանիա), որի ընթացքում ներկայացվեց «Էա-Հայա աստծո որդի Բազեի վիպերգը», դրա շուրջ կատարած որոշակի մեկնաբանություններով, որոնցում հստակ երևում են շումերական էպիքական պատումի բազմաթիվ առնչությունները Արատտա-Հայաստանի տարբեր վայրերին։
Այդ վիպերգը շումերական հնագույն տեքստերի մեջ բոլորովին վերջերս է բացահայտվել և վերծանվել։ Սալիկն ունի 29 սեպագիր շումերերեն տող։ Այն առաջինը թարգմանել են գերմանացիները, որով էլ հայտնի է դարձել աշխարհին, իսկ Կարինե Հայրապետյանը գերմաներենից թարգմանել է հայերեն։ Վիպերգի տեքստը չափազանց հետաքրքիր է և նոր տեղեկություններ է հաորդում մեզ, ինչը մտորումների տեղիք է տալիս և աղբյուր դանում գիտակ շումերագետների քննարկումների համար։
Այսպիսով, Թեման՝ «Էա-Հայա աստծո որդի Բազեի վիպերգը»։
Բանախոս՝ Կարինե Հայրապետյան, բանասեր, լեզվաբան, ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ։
Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝

Comments