Հանդիպում «Դեպի իրականություն» խմբի հետ
- Mariam Vardanyan
- 7 hours ago
- 1 min read
Երեկ, 2025 թ. մայիսի 10-ին «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոնի» հիմնադիրները հյուրընկալել էին Հայաստանի «Դեպի իրականություն» կազմակերպության մի խումբ երիտասարդ անդամների, ովքեր ցանկանում էին ուղղորդում ստանալ համեմատաբար վերջերս սկսած հայագիտական գործունեության մեջ և համագործակցել։ Խումբը զբաղվում է հայագիտական մշակույթով, նկարահանում են տեղեկատվական-մշակութային պօդքաստներ, րիլսեր և կազմակերպում է ճանաչողական արշավներ Հայաստանի տարածքում:
Հանդիպումը տևեց մի քանի ժամ, որի ընթացքում անբռնազբոսիկ զրույցն իր գործն արեց՝ համախոհները ծանոթացան միմյանց և համաձայնություն ձեռք բերվեց մի շարք ծրագրերի և միջոցառումների շուրջ։ Համագործակցության կիզակետ բարձրացավ «Քարահունջի» հերթական մտահղացումը՝ Հունիսի 21-ի ամառային արևադարձի օրվա տոնակատարության ծրագրի կազմումը և անցկացումը Հայաստանի վաղնջական Քարահունջ աստղադիտարանի տարածքում։
Մեր հայագիտական կենտրոնը միշտ բաց է համագործակցության համար և շահագռգռված է երիտասարդությանը ներքաշելու հայագիտության ոլորտ, աջակցելու վերջիններիս աճին, համագործակցելու և ձեռք բերած գիտելիքները փոխանցելու հաջորդ սերնդի արժանի ներկայացուցիչներին:


