Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հանդիպումների շարքից՝ աշխարհագրագետ-քարտեզագետ, «Կիլիկիա» նավի բոցման Գրիգոր Բեգլարյանի «ԱՏԼԱՍ Հայաստանեայց Աշխարհի» գրքի շնորհանդեսը:
Անհիշելի ժամանակներից հայն է անվանակոչել Հայաստան երկրի տեղանունները: Վերջիններիս ճշգրիտ վերականգնումը, վերծանումն ու քարտեղագրումը դարձան սույն Ատլասի հիմնական նպատակը։ ԱՏԼԱՍ-ում զետեղված են Արևվմտյան Հայաստանի ավելի քան 130 հազար տեղանունների հնագույն հայկական անվանումները, նրանց վերծանումն ու քարտեզագրումը:
Իրականում սա մի մեծ իրադադարձություն է մեր կյանքում՝ շատ կարևոր աշխատություն և 10 տարիների աշխատանքի արդյունք, որը շատ մեծ նշանակություն ունի հայագիտության համար, և այն հիմք կհանդիսանա տարբեր բնագավառների և գիտություններ ներկայացնող մասնագետների համար, որոնք հիմնվելով ԱՏԼԱՍ-ում զետեղված տվյալների վրա, նորոնոր ուսումնասիրություններ կարող են իրականացնել:
Ատլասի նպատակն է վերականգնել հազարամյա հայկական տեղանունների (քաղաքների, գյուղերի, սարերի, գետերի և այլն) հայեցի իրական պատկերը: Այսպիսով աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայը կարող է գտնել իր պապենական բնակավայրը:
Պատրաստվում է տպագրությանը 2-րդ հատորը, որը կպարունակի արդեն Արևելյան Հայաստանի տեղանունները և քարտեզները:
Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝



Comments