Մայրաքաղաքի Նորագավիթի տարածքի N98 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Լուսինե Առաքելյանը դիմել էր «Քարահունջ հայագիտական կենտրոնին»՝ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, որպեսզի մեր մասնագետները իրենց կուտակած փորձով իր 7-րդ դասարանի աշակերտներին կողմնորոշեն և օժանդակեն իրենց ընտրած «Քարահունջ-Սթոունհենջ» թեմայով հետազոտություն կատարելու համար։
Ապրիլի 16-ին «Քարահունջ հայագիտական կենտրոն» -ի գրասենյակում կայացավ աշակերտների հանդիպումը ՀԿ-ի նախագահ Նանա Հերունու և խորհրդի անդամներ, մշակութաբաններ Հրաչյա Հակոբջանյանի, Լեյլա Ստեփանյանի, Հայկ Մալխասյանի հետ։ Հնեաաստղագետ Հ․Մալխասյանը աշակերտներին ներկայացրեց խորհրդի տեսլականը Քարահունջ աստղադիտարանի շուրջ մեր հանրապետությունում վերջին տարիներին ծավալված զարգացումների հետ և մեկնաբանեց աստղադիտարանի անցքերով ու առանց անցքերի մեգալիթների վերաբերյալ ձևավորված պատկերացումները, ցույց տվեց նրանց առանձնահատկությունները որպես աստղագիտական գործիքներ։
Աշակերտներից իր իրազեկվածությամբ աչքի ընկավ աշակերտուհի Աժելինա Ավդալյանը։ Հաճելի տպավորություն թողեց նաև անգլերենի ուսուցչուհի, Բրյուսովի համալսարանի նախկին սանուհի Լուսինե Առաքելյանի՝ որպես մանկավարժի և մարդու կերպարը, որը, չնայած երիտասարդ տարիքին, մեծ փորձառություն ուներ և հարգանք էր վայելում աշակերտների շրջանում։ Պայմանավորություն ձեռք բերվեց հետագա հանդիպումների վերաբերյալ։
------
«Քարահունջ հայագիտական կենտրոնի» նախագահ Նանա Հերունի
Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ, բ.գ.թ. Հայկ Մալխասյան
Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ, բան. գիտ. թեկնածու, լեզվաբան Հրաչիկ Հակոբջանյան
Հայ- պոլինեզիական լեզվական ընդհանրությունների մասնագետ, լեզվաբան Լեյլա Ստեփանյան:
Comentarios