ՀՈՒՇ – ԵՐԵԿՈ` նվիրված Վաչագան Վահրադյանին
Updated: May 12
Ապրիլի 14-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի կողմից կազմակերպված ՀՈՒՇ – ԵՐԵԿՈ` նվիրված մաթեմատիկոս, կենսակիբերնետիկ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի դոցենտ, Քարահունջ հնագույն աստղադիտարանի հետազոտող, «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր և մեր անմոռանալի ընկեր ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ։
Երեկոյի ընթացքում իրենց հուշերով կիսվեցին Վաչագան Վահրադյանի մտերիմները, ընկերները, կոլեգաները և բարեկամները: Նշվեց Վաչագան Վահրադյանի ներդրումը գիտության, կրթության, մշակույթի ասպարեզներում: Միջավայրը շնչում էր ոգեղինությամբ, անկեղծությամբ ու հայրենասիրության ներշնչանքով:
Տեսանյութը տես մեր կայք էջում՝
https://www.youtube.com/watch?v=Ef9Y_Kivt0k&t=5932s


