top of page

ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐ՝ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԹՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Updated: Jul 5, 2022

Հունիսի 10-ին կայցավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական՝ 31-րդ հանդիպումը։


Թեման՝ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐ՝ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԹՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ:


Բանախոս՝ «Քարահունջ» հայագիտական կենտրոնի հիմնադիր անդամ, երկրաբան հայագետ Հովհաննես Ազիզբեկյանը:

Հեղինակը բանախոսության մեջ ներկայացնում է Վիշապաքարեր կոչվող հայկական առեղծվածային հսկա քարակոթողների «Վիշապ» անվան ստուգաբանությունը, կոթողների էությունը, տեղադրման նպատակները, Վիշապաքարերի զուգահեռները հայոց մշակույթում, վիշապաքարերի ամենամեծ կուտակման տեղամասի մանրամասն ջրա-երկրաբանական կառուցվածքը և կոթողների թվագրությունը: Ուսումնասիրությունը կատարվել է փաստացի տեղեկությունների և պատմա-ազգագրական նյութերի խորը վերլուծությամբ:


Ըստ ավանդույթի այցելեցինք Մայրի ծառին, որ Հովհաննես Ազիզբեկյանի կողմից բերվել էր Լիբանանից և նվիրվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին ։


Կարդալ հոդվածը՝ https://www.carahunge.org/post/%D5%BE%D5%AB%D5%B7%D5%A1%D5%BA%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D6%80-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A5%D5%BE-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8





22 views0 comments
bottom of page