Գիտական արշավ դեպի Քարահունջ: Օր 5-րդ.:
- Carahunge.org
- Aug 9, 2020
- 1 min read
Updated: Sep 23, 2021
09.08.2020 Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դեպի Քարահունջ աստղադիտարան գիտական արշավի վերջին օր: Օր 5-րդ :
Իրականացվեց «Քարահունջ աստղադիտարանի» կենտրոնական հատվածի որոշակի քարերի անցքերի առանցքների ուղղությունների ճշտումը, կատարվեցին նաև մի քանի կարևոր մեգալիթների հորիզոնի և անկյան ճշտումներ։
Աստղագետները ամբողջական զննումով ցուցակավորեցին մեգալիթները՝ առանձնացնելով իրենց նախնական դիրքերից ակնհայտորեն տեղաշարժվածները։
Օրվա երկրորդ կեսին սարերի գագաթները վերջապես ազատվեցին ամպային հանդերձից, և արշավախմբի մասնակիցները «ստացան» երկար սպասված հորիզոնը։ Մասնագետները լազերային թեոդոլիտով ավարտեցին առաջադրված 9 կետերի համար իրական հորիզոնի բարձրության չափումները 360 աստիճան բոլոր ազիմուտների համար։
Այսպիսով՝ փայլուն կերպով իրականացվեցին նախատեսած բոլոր աշխատանքները (կարծես թե ի վերուստ օծված) և երեկոյան արշավախումբը ճանապարհ ընկավ դեպի Երևան։ Ճակատագրով իրենց բաժին ընկած հույժ արժեքավոր ու կարևոր գործի մասնակից դառնալու բարեպատեհության համար հրճվանքի, երջանկության, հոգեկան բավարարվածության զգացումը վարակել էր բոլորին։
Առջևում սպասվում է ամիսների գրասենյակային աշխատանք՝ տվյալների մշակում, վերլուծություն, որից հետո տվյալները կհրապարակվեն, ինչին կհաջորդեն արդեն համապարփակ աստղագիտական (և այլ) հետազոտությունները։




Comments